Լրահոս
Օրվա լրահոսը

«Շաքիում պարզեցինք, որ բնակիչները տեղեկացված չեն եղել, տեղեկացված են եղել միայն հովիվները»․ Քրիստինե Վարդանյանը՝ ադրբեջանցի զինծառայողի՝ ՀՀ սահմանը հատելու մասին

Հոկտեմբեր 06,2026 20:01 Share
Աջակցեք aravot.am-ին

«Լավ է, որ տեղեկացված եք եղել ադրբեջանցի զինվորի՝ ՀՀ սահմանը հատելու մասին, բայց ի՞նչ եք արել այդ տեղեկության հետ։ Երեկ իմ գործընկեր Գառնիկ Դանիելյանի հետ գնացել էինք Շաքի։ Ահա, թե ինչ պարզեցինք՝ բնակիչները տեղեկացված չեն եղել, տեղեկացված են եղել հովիվները, որպեսզի, եթե արտառոց մեկին տեսնեն, տեղեկացնեն»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Շաքի բնակավայրում տեղի ունեցածին։

Հիշեցնենք՝ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։

Քրիստինե Վարդանյանը նաև ասաց, որ Շաքիում պարզել են, որ իրականացվել է ռազմական ոստիկանության խստացված հսկողություն ճանապարհների վրա, ու ասաց․ «Գիտե՞ք՝ ինչու բնակիչները տեղեկացված չեն եղել, որևէ որոնողական տեսանելի գործողություններ չեն իրականացվել և որևէ գործիքակազմի կիրառմամբ չեն իրականացվել այդ գործողությունները, որովհետև քաղաքացիների անվտանգությունը ստորադասվել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգին»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031