Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի հատ ձեզ դրեք Տիգրան Խաչատրյանի տեղը, չէի՞ք կրակի»

Օգոստոս 28,2013 12:29

Այսօր Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանը հրավիրած ասուլիսում պատմում էր, թե որքան լավ հրաձգորդ է Զարզանդ Նիկողոսյանը, որ նա մի շարք պատվոգրեր, մրցանակներ ունի եւ չէր կարող 5 մետրից վրիպել. «Նրա կրակոցներն ունեցել են կանխարգելող նպատակ»:

Aravot.am-ը Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանին խնդրեց պարզաբանել Տիգրան Խաչատրյանի օրգանիզմում հայտնաբերված թմրամիջոցների վերաբերյալ տեղեկատվությունը՝ ի վերջո հայտնաբերվե՞լ է, թե՞ ոչ: Նա պատասխանեց. «Նրա օրգանիզմում թմրաալկոհոլի հետքեր են հայտնաբերվել: Մարդու մազի մեջ կարող են մնալ հետքերը հազարամյակներ: Քննիչը պետք է փորձագետին հարցաքննի եւ իմանա՝ ինչ օրերի մասին է խոսքը, ե՞րբ է օգտագործվել: Խեղդում եք, ասում եք՝ ասեք, ախր չգիտեմ, որ նա դեպքի ժամանակ եղե՞լ է թմրամիջոցի ազդեցության տակ: Ոչ ոք չգիտի»:

Հարցերին՝ հաշվի առնելով, թե ինչպիսի հանցագործությունների հետ է կապվում Զարզանդ Նիկողոսյանը, Խաչատրյանների ընտանիքը, մեծ ռիսկ չէ՞ պաշտպանել նրանց, ձեր տարիների հեղինակությունը չի՞ վարկաբեկվի այս գործից հետո՝ Մարտին Զիլֆուղարյանը պատասխանեց. «Պարոն Նիկողոսյանը երբեւէ չի դատապարտվել: Ասեկոսեներ են»: Իսկ Ռուբեն Սահակյանի խոսքերով՝ «Մենք կոչված ենք բոլորին պաշտպանելու: Չպաշտպանել չենք կարող, ես եւ թուրք եմ պաշտպանել, եւ հայ եմ պաշտպանել»:

Մարտին Զիլֆուղարյանն էլ խոսելով Տիգրան Խաչատրյանի մասին եւ փորձելով պաշտպանել նրան՝ սկսեց նկարագրել դեպքն այսպես. «Պատկերացնո՞ւմ եք 19 տարեկան տղա, որը տեսնում է գնդապետ՝ ուժեղ, եւ մյուսը՝ շինարար, զենքով պահանջում են ցեղի վերացումը, հոր վերացումը»: Ռուբեն Սահակյանը նրան լրացրեց, թե սեռական բնույթի հայհոյանքներ են եղել՝ «Ձեր ցեղը կվերացնեմ, ձեր լավը, ձեր սենց-ընենցը եւ կապ չունի՝ զենքի մեջ փամփուշտ եղե՞լ է, թե՞ ոչ: Մի հատ ձեզ դրեք էդ մարդկանց տեղը, ձեզ դրեք Տիգրանի տեղը, դուք ի՞նչ կանեիք, չէի՞ք կրակի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031