Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԽՄԿ-ն այցելում է ռազմագերիներին

Օգոստոս 30,2013 20:08

Երևան/Բաքու (ԿԽՄԿ) – Օգոստոսի 26-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ)  պատվիրակներն այցելեցին ադրբեջանցի ռազմագերուն, ով ազատազրկման մեջ էր գտնվում Հայաստանում 2012թ-ի հուլիսից։

«Այցելության ընթացքում, որն իններորդն էր նրա ազատազրկման պահից, զուտ ընտանեկան բնույթի տեղեկություններ են փոխանակվել ազատազրկվածի և նրա ընտանիքի միջև»,- ասաց Լորենցո Կարաֆին, ԿԽՄԿ Երևանի պատվիրակության ղեկավարը։ «Նաև, ԿԽՄԿ-ի պատվիրակները համոզվել են, որ գերին ազատ է եղել հայրենադարձվելու կամ երրորդ երկիր տեղափոխվելու վերաբերյալ իր կամքը արտահայտելու հարցում»։

Օգոստոսի 30-ին Հայաստանի իշխանությունները տեղեկացրեցին ԿԽՄԿ-ին, որ ադրբեջանցի ռազմագերին ազատ է արձակվել և հենց նույն օրն էլ մեկնել է երրորդ երկիր մեկ այլ միջազգային կազմակերպության հովանու ներքո։

Ավելի վաղ՝ օգոստոսի 20-ին, ԿԽՄԿ-ի պատվիրակներն այցելել են Ադրբեջանում օգոստոսի 8-ից գերության մեջ գտնվող հայ ռազմագերուն։ Օգտագործելով հնարավորությունը՝ նա հաղորդագրություն է փոխանակել ընտանիքի հետ։ Այցը կատարվել է համաձայն ԿԽՄԿ-ի ստանդարտ աշխատանքային ընթացակարգերի։ «Մինչդեռ, ԿԽՄԿ-ն շարունակում է ուղղակի և գաղտնի երկխոսությունը համապատասխան իշխանությունների հետ հայ զինվորի գերեվարմանն ու ներկալմանն առնչվող բոլոր հարցերի շուրջ»,- ասաց Դենիս Դյուրանը, ԿԽՄԿ Բաքվի պատվիրակության ղեկավարը։

ԿԽՄԿ-ն այցելում է ռազմագերիներին և ներկալված քաղաքացիական անձանց 1992 թվականից ի վեր՝ կապված Ղարաբաղյան հակամարտության հետ։ Այդ այցերի նպատակն է վերահսկել նրանց ազատազրկման պայմանները և ապահովել, որ նրանց հանդեպ դրսևորվի հարգալից վերաբերմունք՝ համաձայն միջազգային ստանդարտների։ Կողմերի պահանջով և ազատազրկվածի համաձայնությամբ՝ ԿԽՄԿ-ն, որպես չեզոք միջնորդ, կարող է աջակցել ռազմագերիների կամ ներկալված քաղաքացիական անձանց հայրենադարձմանը՝ գործողությունները համակարգելով հակամարտության կողմերի հետ։ ԿԽՄԿ-ի հանձնառության մեջ չի մտնում ազատազրկվածներին երրորդ երկիր տեղափոխելը։

 

Կարմիր խաչի միջազգային կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031