Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի օրակագում չկա խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հարց

Սեպտեմբեր 06,2013 00:05

«Նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին,  սակայն  մեր իշխանության քաղաքական  օրակագում չկա խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հարց»,- ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողներից մեկի հարցին այսպես պատասխանեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե խորհրդարանական կառավարման համակարգը մեզ համար վտանգավոր է: Լրագրողները հետաքրքրվեցին` ինչպե՞ս է վերաբերվում Շարմազանովն այս դիտարկմանը: ԱԺ փոխնախագահը հրաժարվեց մեկնաբանել իր կուսակցի տեսակետը:

Մեկ այլ հարցի` արդյոք կոալիցիայի փոփոխություն չի՞ նախատեսվում, պայմանավորված այն նոր իրավիճակով, որը կարող է առաջացնել Հայաստանի` Մաքսայի  միությանն անդամակցությունը: Խոսքը, մասնավորաբար, վերաբերվում էր կոալիցիայում ԲՀԿ-ին ներառելուն, Էդ.  Շարմազանովն ասաց, որ ինքը չի մեկնաբանում շրջանառվող այդ խոսակցությունները:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30