Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենն այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառնալով Կոպենհագենում Հայաստանի հավաքականից կրած 0:4 խոշոր հաշվով պարտությանը` այն համեմատեց սեպտեմբերի 11-ի հետ: «Հայաստանի եւ Դանիայի հավաքականները վերջին հանդիպումում հաղթել են: Հունիսի 11-ին Հայաստանից կրած խոշոր հաշվով պարտությունը Դանիայի համար սեպտեմբերի 11-ը եղավ: Եվ այսօր հույս ունեմ, որ վաղվա խաղում ոչ մի արտառոց դեպք չի լինի իմ թիմի հետ», – ասաց Օլսենը լրագրողներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































