Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աթանեսյան. «Պալատը բոլոր փաստաբաններինն է»

Սեպտեմբեր 11,2013 22:10

«Իմ մարզ այցելելը բերեց նրան, որ իմ մրցակիցները սկսեցին այցելել մարզեր: Իմ ծրագրից և բուկլետ տպելուց հետո` իմ մրցակիցներն էլ ունեցան ծրագրեր և բուկլետներ»,- սեպտեմբերի 11-ին փաստաբանների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը:

Պարոն Աթանեսյանը նշեց, որ պալատի նախագահ ընտրվելուց հետո  պատրաստվում է պալատի համար կայք բացել, որը ավելի ինտերակտիվ կդարձնի փաստաբանների աշխատանքը. նրանք կկարողանան են առաջարկել իրենց գաղափարները և ծանոթանալ միմյանց հետ: Տիգրան Աթանեսյանը պատրաստվում է նաև փոխել պալատի մթնոլորտը և ծրագրեր ստեղծել երիտասարդ փաստաբանների համար:

Աթանեսյանը անդրադարձավ նաև իր վերջին հայտարարություններին. «Իմ քննադատությունները համարեցին սև PR և ինձ սկսեցին վիրավորել, ես էլ կարող եմ վիրավորել, բայց քարոզարշավը այդ տեղը չէ»:

Փաստաբանների պալատի նախագահի թեկնածուն իր հիմնական խնդիրը համարում է փաստաբաններին ցույց տալը, որ իրենք ունեն այլընտրանք:

Ըստ նրա փաստաբանների պալատը փաստացի գոյություն չունի և փաստաբանների համար ծառայում է որպես դրամարկղ` արտոնագրերը երկարաձգելու համար: Պրն Աթանեսյանի կարծիքով ինքը մեծ հնարավորություն ունի ընտրությունը հաղթելու համար:

Փաստաբանների պալատի նախագահի թեկնածուներն են փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Արա Զոհրաբյանը, փաստաբաններ Աշոտ Թադևոսյանը և Տիգրան Աթանեսյանը: Քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին և կտևի ժամը 09:00-ից մինչև 17:00-ն:

 

Ամի Չիչակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30