Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնյա. «Բարձրագույն կրթության ոլորտին յոթ եմ նշանակում»

Սեպտեմբեր 18,2013 18:01

Aravot.am-ը ՀՀ ԿԳ նախարարության   բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանից հետաքրքրվեց՝ եթե տասը միավորանոց համակարգով գնահատելու լիներ Հայաստանում բարձրագույն կրթության համակարգի վիճակը՝ բոլոր բաղադրիչներով հանդերձ, քանի՞ միավոր կշնորհեր:  «Հաստատ յոթ կնշանակեի, որովհետեւ մեր բարձրագույն կրթության ոլորտի վիճակն այնքան վատ չէ, ինչքան ներկայացվում է: Խնդիրներ ունենք, աշխատանքներ տարվում են, ընդ որում, որոշ խնդիրներ բնորոշ են ոչ միայն մեր, այլեւ զարգացած տնտեսություն ունեցող երկրներին՝ նույնպես»,-ասաց պարոն Սուքիասյանը:

Նա համաձայնեց, որ կան կոռուպցիոն որոշ դրսեւորումներ, բայց հավելեց, թե ռիսկերը գնալով նվազում են, ինչի մասին փաստում են նաեւ ԿԳ նախարարության կողմից իրականացվող հարցումները եւ անկախ կազմակերպությունների՝ իրենց պատվերով  արած զեկույցները: Ռոբերտ Սուքիասյանն ասաց, որ առաջիկայում կներդրվի տեղեկատվական նոր համակարգ, որի արդյունքում բուհերի գործունեությունը էլեկտրոնային «առումով» հասանելի  ու «թափանցիկ» կլինի: Նրա խոսքով, բուհերի վարկանիշավորումը  թափանցիկության հաջորդ գործիքն է, որը կներկայացվի հաջորդ տարի:

Ռոբերտ Սուքիասյանի հետ հարցազրույցի մանրամասները եւ «Բաց հասարակության հիմնադրամներՀայաստան» գրասենյակի պատվերով արված «Բարձրագույն կրթությունն այսօր Հայաստանում» զեկույցի վերաբերյալ տեսակետը՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Kirakosyan says:

    Բավական է այսքան անլուրջ մոտենալ ամեն հարցին: Նա յոթ է նշանակում. ինքն իր ոլորտին գնահատական է նշանակում: Իսկ իրեն ինչ գնահատական է պետք դնել? Բավական է խաբենք ինքներս մեզ, չկա լիարժեք բարձրագույն կրթություն հայաստանում, կա միայն դրա իմիտացիան: Իսկ սույն պարոնն էլ 7 է նշանակում: Իսկական կոմեդիա …

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30