Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ տեղի ունենալիք միջոցառումներով պայմանավորված՝ որոշ փողոցներում կդադարեցվի երթևեկությունը

Սեպտեմբեր 20,2013 11:40 Share

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ տեղի ունենալիք միջոցառումներով պայմանավորված՝ սեպտեմբերի 20-ին և 21-ին կդադարեցվի երթևեկությունը Երևանի Հանրապետության հրապարակի շատրվանների դիմացի հատվածում, իսկ սեպտեմբերի 21-ին, ժամը 16.00-ից Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում՝ Աբովյան-Թումանյան, Նալբանդյան-Պուշկին, Տիգրան Մեծ-Խանջյան, Գրիգոր Լուսավորիչ-Իտալիայի, Խորենացի-Վազգեն Սարգսյան, Ամիրյան-Զաքյան խաչմերուկներից:

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել