Լրահոս
Օրվա լրահոսը

Իլհամ Ալիեւը երբեւէ հայերի եւ Հայաստանի հանդեպ վիրավորական արտահայտություններ չի՞ արել

Սեպտեմբեր 29,2013 23:02

Ադրբեջանցի ընդդիմադիր  կուսակցապետը պաշտպանեց Ալիեւին

 

Սեպտեմբերի  27-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում «Հարավային Կովկաս, անվտանգության հարցեր» թեմայով  հասարակական լսումների ժամանակ Ադրբեջանի կանաչների կուսակցության նախագահ  Մայիս Գյուլալիեւը  իր զեկույցում մասնավորապես ասաց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր ելույթներում բազմիցս արտահայտվել է տարածաշրջանի երկրների հետ համագործակցության օգտին, որ «Ադրբեջանի նախագահի ելույթներում չի կարելի գտնել ոչ քաղաքավարի, ոչ մարդասիրական արտահայտություններ, նույնիսկ  Հայաստանի հասցեին»:  Իրեն ընդդիմադիր հռչակած կուսակցության ղեկավարին հարց տվեցինք` միթե՞ Իլհամ Ալիեւը համայն հայությանը չի համարել Ադրբեջանի թշնամի: Գյուլալիեւն  ասաց. «Ադրբեջանի նախագահը Հայաստանի եւ հայերի  վերաբերյալ ոչ քաղաքավարի արտահայտություններ չի արել: Դա կապված է  նրա քաղաքական կարողությունների հետ, որ նա ավարտել է խոշոր  եւ հայտնի համալսարան: Մյուս կողմից` նա քաղաքական գործիչ է եւ հայ ժողովրդի նկատմամբ վիրավորական արտահայտություններ չի արել:  Նա հայ ժողովրդին չի համարել Ադրբեջանի թշնամին, դուք չեք կարող գտնել նրա այդպիսի որեւէ ելույթ»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    И.Алиев сделал столько оскорбительных выпадов в адрес армян, сколько не сделал ни один другой президент в отношении другого народа! Во всех своих выступлениях он назвал армян всего мира “врагами Азербайджана”!…….. Наши Президенты(все 3) никогда не позволяли себя подобное! Ни разу!

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30