Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Իսպիրյանը նորից կմիանա ուղեվարձի թանկացման դեմ ակցիաներին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 30,2013 17:21

«Ինձ նախազգուշացում չի եղել, չեն էլ կարող անել: Զգուշացումները հաշվի չեմ առնում, ես գիտեմ, որ ես ճիշտ եմ ու ճիշտ բանի համար եմ պայքարում եւ ժողովրդի այս ծանր վիճակում, ծանր պայմաններում չի կարելի նորից մի հարված հասցնել»,- Aravot.am-ի հարցին՝ ձեզ նախազգուշացում եղե՞լ է այն մասին, որ չմասնակցեք տրանսպորտի սակագնի դեմ պայքարի երկրորդ ալիքին, ասաց երգիչ Արթուր Իսպիրյանը:

Նշենք, որ օրերս հրավիրված ասուլիսում Արգիշտի Կիվիրյանը հայտարարել էր, որ իրենց տեղեկություններով՝ կանչել են շոու բիզնեսի ներկայացուցիչներին, աշխատանքներ տարել, որ նրանք չմասնակցեն տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ պայքարի երկրորդ ալիքին. «Ռեժիմը ամեն ձեւով պատրաստվել է, որ երկրորդ պայթյունը տեղի չունենա, եթե հասարակությունը չընդզվի, ինչքան ցանկանան, կթանկացնեն»:

Արթուր Իսպիրյանի խոսքով՝  ինքը նորից կմիանա ակցիային. «Հակառակ դեպքում ինչ իմաստ ուներ իմ մասնակցությունը, եթե հիմա պետք է լռեմ: Մենք մասնակցեցինք, որ հաղթանակ ունենանք, որ այդ թանկացումը չլինի ու դա, ինչ- որ տեղ իրականացավ, հիմա եթե նորից թանկացում լինի ու մենք լռենք՝, ապա կստացվի, որ մեր պայքարը իզուր էր»:

Արթուր Իսպիրյանը գտնում է, որ պետության կողմից շատ մեծ սխալ կլինի այդ հարցին նորից անդրադառնալը, տրանսպորտի սակագինը թանկացնելը, քանի որ բողոքի մեծ ալիք կբարձրանա: «Առանց այդ էլ մեծ բողոքի ալիքներ կան կարմիր գծերի հետ կապված, քանի որ ոչ մի հստակ բան չկա դրանցում, ինչ որ մեկը, որոշել է նման բան անել ու մեծ շահույթ ստանալ: Այստեղ օրենք չի մշակվել, ինչպես օրինակ, արտասահմանում է ու անհիմն կերպով մարդկանցից փող են վերցնում: Եթե իմանաս՝ այդ փողերն ուր են գնում,կամ՝ ուղղված են մեր երկրի զարգացմանը, կանաչապատմանը, պետբյուջե, կամ  էլ գոնե ասֆալտի որակի բարձրացման համար, կհասկանաս, բայց սա անհիմն ու տգեղ ձեւով է արված ու անկազմակերպ եւ ոչ մեկը չի պատկերացնում, թե ինչ ձեւով են կառավարելու դրանք: Բացի այդ՝ տեսախցիկների շատացումը, շատ-շատ փող աշխատելու ցանկությունը պաշտոնյաների մոտ ագահության այն աստիճանի է հասել, որ արտագաղթի պայմաններում փոխանակ ամեն ինչ անեն, որ մարդկանց հոգսերը թեթեւանան, ավելի են շատացնում դրանք: Եվ սա հաստատ լավ բանի չի հանգեցնի»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Մայ Անուշավանյանի. Արթուր Իսպիրյանի ֆեյսբուքյան էջից

Տեսանյութը՝ NewsamChannelի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30