Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիթի տուր»-ը ՝ մայրաքաղաքի տարեցներին

Հոկտեմբեր 01,2013 19:03

Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, ի թիվս բազմաբնույթ միջոցառումների, որ իրականացվել են Երևանի բոլոր վարչական շրջաններում, Երևանի թիվ 1 և Նորքի տուն-ինտերնատների շահառուներ զբոսնել են Երևան քաղաքի պաշտոնական քաղաքային զբոսաշրջային երթուղու՝ «Երևան սիթի տուր»-ի երկհարկանի ավտոբուսներով։

«Այսօր Երևանի քաղաքապետարանը բազմաթիվ միջոցառումներ է անցկացրել տարեցների համար։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ցանկանալով, որ տուն-ինտերնատի տարեցներն իրոք անակնկալ, ինքնատիպ օր անցկացնեն, առաջարկեց այսօրվա այս երթուղին նրանց տրամադրել։ Մեր տարեցների արձագանքից կարող եմ հաստատապես ասել՝ սպասումներն արդարացվել են»,- նշել է Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը։

«Երևան սիթի-տուր»-ի մասնակից շուրջ 100 շահառուների խոսքով՝ այսօր անմոռանալի օր են անցկացրել, և առաջինն ինչ նկատել են, շատ ավելի գեղեցկացած Երևանն է,  որտեղ կատարված մեծ աշխատանքը երկհարկանի ավտոբուսի բարձրությունից  ավելի լավ է երևում։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031