Լրահոս
Օրվա լրահոսը

Երկկողմանի ծնողազուրկ երեխաները 4 ամիս է՝ նպաստ չեն ստանում

Հոկտեմբեր 04,2013 19:56

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը երկկողմանի ծնողազուրկ երեխաներին գցել է պարտքերի տակ. արդեն մի քանի ամիս է այս երեխաներին հասանելիք նպաստը չի վճարվում, իսկ նրանք, ովքեր բացի այս նպաստից, այլ եկամտի աղբյուր չունեն, կամ օգնող չունեն` ապրելու համար պարտքեր են կուտակել:

Aravot.am-ի հետ զրույցում 23 ամյա Ամին պատմեց, որ 4 ամսվա նպաստը չի ստացել, եւ երբ փորձել է սոցիալական ապահովության Շենգավիթի տարածքային ծառայությունից պարզել, թե ինչն է պատճառը, պատասխանել են. «Ծրագրային խնդիր կա, միայն դուք չեք, ամբողջ Հայաստանում այդ նպաստները չեն ստանում»:

Ամիի ներկայացմամբ`ծառայության տարածքային պետն էլ իր հերթին վստահեցրել է, թե մտահոգված է խնդրով, ասելով. «Ինձանից ինչ պետք է՝ անում են, ես ինքս եմ երաշխավորում, որ ստանաք 3 ամսվա նպաստը»:

«Ես ուսանող եմ, ու միշտ ամառային արձակուրդներից վերադառնալուց հետո միանգամից ստանում եմ 3 ամսվանը, բայց սրան գումարվեց նաեւ սեպտեմբեր ամսվանը ու դեռ պարզ էլ չէ, հոկտեմբերին կստանա՞նք, թե` ոչ: Ինձ ուղարկել էին նախարարություն, բայց այստեղից էլ ասացին, որ տեխնիկական խնդիր կա, ծրագրավորողները փորձում են ճշտել, ու չեն էլ վստահեցնում նոյեմբերին արդեն խնդիրը լուծված կլինի՞, թե՞ ոչ: Պարտքեր ենք վերցնում, պարտքատերերին խոստանալով, որ ասենք` հոկտեմբերին կտանք, բայց փաստորեն  ստում ենք: Հիմա պարտքերի մեջ կորել ենք»,-նեղսրտած պատմեց Ամին, որի ամսական նպաստը 80 հազար դրամ է, եւ ինչպես մեր զրուցակիցն ասաց, եթե անգամ նոյեմբերին էլ ստանան գումարը, ամբողջը պարտքերի մարմանն էլ ուղղելու, ու նորից ստիպված պարտք վերցնելու` ապրելու համար:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ահա թե որտեղից՝ 70 միլիոն եվրո, կազինոյի փողը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031