Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Հացպանյան. «Անտարբերության պատճառը ՀՀ իշխանություններն են»

Հոկտեմբեր 10,2013 17:09 Share

«Հայաստանում ապրում եմ 24 տարի, ու երբ իմանում են, որ ծնվել -մեծացել եմ Կիլիկիայում, զարմանում են: Այս դասախոսությունում ներկայացվում է հենց այդ պատմությունը, այն պատմությունը, թե ինչ եղավ Ցեղասպանությունից հետո այդ վայրերում ապրել շարունակող հայերի հետ»,-«Հայերն իրենց բնօրրանում ցեղասպանությունից հետո» թեմայով դասախոսություն կարդալիս հայտարարեց ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը:

Դասախոսության ընթացքում նա անդրադարձ կատարեց Օսմանյան կայսրության  վարած քաղաքականությանը, հայերի բնաջնջմանը, այն փաստին, թե ինչպես էին հայ երեխաներին ընտանիքներից կտրում և դարձնում ենիչերիներ, Քեմալի՝ ծագումով հրեա լինելու մասին փաստերին:

Զուգահեռներ անցկացնելով ներկայումս Արևմտյան Հայաստանում տիրող իրավիճակին՝ պարոն Հացպանյանն ասաց, որ այժմ ընթանում է  16-րդ դարում ուծացած հայերի սերունդների վերահայացման գործընթացը:

Aravot.am-ի հետ զրույցում Սարգիս Հացպանյանը մտահոգություն հայտնեց, որ այս թեմաներից Հայաստանում անտեղյակ են ու շարունակեց. «Լոս Անջելեսի մասին ՀՀ քաղաքացիներն ավելի շատ պատկերացում ունեն, քան իրենց պատմական հայրենիքի մասին: Իսկ այսօր այնտեղ՝ Մուշում, էրզրումում, Բինգյոլում ավելի շատ հայություն է ապրում, քան ՀՀ քաղաքացիների թվաքանակն է»:

Պարոն Հացպանյանի համար զարմանալի է, որ չնայած մեկուկես տարուց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն է, բայց ՀՀ-ում դեռ չեն պատրաստվում դրան:

Մեր դիտարկմանը, թե պատմական արժեքների նկատմամբ նման անտարբերությունը երբեմն համարում են արտերկրից ուղղորդված քաղաքականություն, պարոն Հացպանյանն այսպես արձագանքեց. «Անտարբերության պատճառը ՀՀ իշխանություններն են: Օրինակ՝ հեռուստահաղորդում կա ոչ թե մեր ազգի մշակույթի մասին, այլ Հայաստանից ԱՄՆ արտագաղթածների մասին, թե նրանք ինչ մեքենա են վարում, ինչ տան մեջ են ապրում: Ահավասիկ քաղաքականությունը հենց այդտեղ է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031