Լրահոս
Օրվա լրահոսը

$ 100 միլիոնով Լենոքս Լյուսը կվերադառնա ռինգ

Հոկտեմբեր 10,2013 18:25

Բրիտանացի լեգենդար գերծանր քաշայինը պատրաստ է վերադառնալ պրոֆեսիոնալ ռինգ եւ մենամարտել սուպերչեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի հետ: Բայց դրա համար նա պահանջում է $ 100  միլիոն հոնորար:

Ալեքսանդր Պովետկին-Վլադիմիր Կլիչկո մարտի ժամանակ, որին ներկա է եղել Լյուսը, պրոումոթերները նրան ռինգ վերադառնալու համար առաջարկել են $ 50 միլիոն: Սակայն 48-ամյա վետերանը պահանջել է կրկնապատիկը:

«Daily Mail»-ը մեջբերում է Լյուսի խոսքերը. «Մոսկվայում Պովետկին-Կլիչկո մենամարտի ժամանակ ինձ ռինգ վերադառնալու համար առաջարկեցին $ 50 միլիոն: Ես լավ մարզավիճակ պահպանում եմ եւ ռինգ կարող եմ մտնել արդեն վեց ամիս հետո: Սակայն մտածելով առաջարկի մասին, որոշեցի, որ այդ գումարը շատ քիչ է, որպեսզի վտանգի տակ դնեմ չպարտված չեմպիոնի տիտղոսս»:

Լենոքս Լյուիսը նաեւ ճշգրտել է, որ վերադառնալու դեպքում գերադասում է հանդիպել հենց կրտսեր Կլիչկոյի հետ, քանի որ ավագ եղբորը՝ Վիտալիին, 2003 թվականին Լոս Անջելեսում արդեն հաղթել է տեխնիկական նոկաուտով:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031