Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյան. «Ես դեմ եմ որևէ թանկացման»

Հոկտեմբեր 10,2013 21:04

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփելիս, խոսեց նաև տրանսպորտային ոլորտում կատարած ներդրումներից` նշելով, որ 10 նոր ավտոբուսներ են բերել Գյումրի և պատրաստ են գիծ տրամադրել բոլոր նրանց, ովքեր ի վիճակի կլինեն նմանատիպ գեղեցիկ ավտոբուսներ բերել, որպեսզի ձերբազատվեն հնամաշ միկրոավտոբուսներից:

Քաղաքապետը նաև ասաց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի կարգավորեն քաղաքակիրթ երթևեկությունը, օրինակ` վարորդները ոչ թե հակահիգենիկ տեսքով, այլ սափրված գան աշխատանքի, ավտոբուսներում հնչող երաժշտությունը չազդի բնակիչների նյարդերի վրա և այլն:

Նա տեղեկացրեց նաև, որ սկսել են ցուցանակներ խփել ու կանգառներ տեղադրել Գյումրիում (70 կանգառ են տեղադրել), մի բան, որ վաղուց մոռացության էր մատնված ավերակ այս քաղաքում: Այնուհետ խոսեց տրանսպորտի գնի թանկացումից` նշելով. «Գիտեմ, որ այդ հարցը ինձ տալու եք, բայց դրա հետ կապված միանգամից պատասխանեմ, որ ես դեմ եմ որևէ թանկացման: Ես դեմ եմ, չկա այդպիսի բան, որովհետև սոցիալական էս վիճակում գտնվող մարդկանց չի կարելի ուղղակի ասել, թե գիտեք ինչ կա գազը թանկացել և այլն, և այլն: Բայց համենայնդեպս կան մարդիկ, որոնք իրենց կազմակերպություններն են, մրցույթը շահել են, եթե նման առաջարկություն լինի, կքննարկենք հրապարակային թափանցիկ, որպեսզի կարողանանք նորից մի ձևի շարունակել մեր տրանսպորտային ծառայությունը»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031