Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը՝ Փակ շուկայի մասին. «Հուշարձանային շենքերի պահպանությունը հիմնականում մշակույթի նախարարությանն է»

Հոկտեմբեր 11,2013 10:32 Share
Աջակցեք aravot.am-ին

Հատված Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հարցազրույցից:

– Պարոն Մարգարյան, ինչո՞ւ թույլ տվեցիք, որ Սամվել Ալեքսանյանը ոչնչացնի Փակ շուկան իբրեւ պատմամշակութային կոթող։

– Իմ կողմից, իմ լիազորության սահմաններում բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկվել են, երկու անգամ վարչական արձանագրություն է կազմվել, մեկ անգամ հենց լրատվամիջոցների, եւ ամբողջ հետաքրքրվող մարդիկ տեսան, որ քանդման աշխատանքներ եղան, քանի որ դա միայն իմ գործառույթը չի, հուշարձանային շենքերի պահպանությունը հիմնականում մշակույթի նախարարությանն է…

– Բայց մշակույթի նախարարությունը եւս մի քանի անգամ հայտարարել է, որ դա կոթող է եւ չպիտի քանդվի։

– Դե, նախարարությունը երեւի տարածել է։

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ չկարողացաք Սամվել Ալեքսանյանի վրա։

– Իմ կարծիքով, հարցը կարողանալ կամ չկարողանալը չի ուղղակի, եթե մենք ձեւակերպում ենք հետեւյալը. մինչեւ զրոյական նիշն օրինական է, իսկ զրոյականից ներսը, որը պետք է հուշարձանների պահպանման համապատասխան ծառայությունը զբաղվեր, էդ վերանորոգման աշխատանքները պետք է կասեցնեին, գոնե մեր կողմից, քաղաքապետարանի ծառայության կողմից բոլոր քայլերը կատարվել են, վերցրեք-ուսումնասիրեք գործը՝ կտեսնեք։՛

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գայանե says:

    Դուք էլ հարց եք տալիս, չգիտեք ինչու չկարողացան

  2. Իմ կարծիքով հայկական ժողովրդական ասացվածքը չի կարելի հայհոյանք համարել:

    Էշից գարո՞ւն եք հարցնում…

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031