Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյանը և Անդրեյ Սորոկինը մասնակցել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ կահավորված երկու լսարանների բացման արարողությանը

Հոկտեմբեր 28,2013 18:08

Ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը մասնակցեցին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ կահավորված երկու լսարանների բացման արարողությանը:

Ծրագիրն իրականացվել է ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև երկկողմ համագործակցության 2013թ. ծրագրի շրջանակում:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքում շրջայցից հետո կայացած հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը դեսպան Սորոկինին շնորհակալություն հայտնեց իրականացվող օժանդակության համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց մարդասիրական ականազերծման ոլորտում ԵԱՀԿ մանդատի շրջանակում համագործակցությունը շարունակելու վերաբերյալ:

 

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031