Լրահոս
Օրվա լրահոսը

Вечерняя Москва. Հրաչյա Հարությունյանի դեմ՝ ևս մեկ քրեական գործ

Նոյեմբեր 12,2013 22:53

Հրաչյա Հարությունյանի դեմ ևս մեկ քրեական գործ է հարուցվել՝ մեղադրելով կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեջ: Հայտնում է «Վեչերնայա Մոսկվա» լրատվականը:

ՌԴ քրեական օրենսգրքի այդ հոդվածով սահմանվում է կամ տուգանք կամ ուղղիչ աշխատանք կամ ազատազրկում մինչև վեց ամիս ժամկետով:

Լրատվականը գրում է, որ իրավապահ մարմինների իրենց աղբյուրները հայտնել են, որ Հարությունյանի Ռուսաստանում մնալու և աշխատելու արտոնագիրը կեղծ է:

Վարորդի փաստաբան Ռուբեն Մակարյանը լրատվականի հետ զրույցում ասել է, որ տեղյակ չէ երկրորդ գործի հարուցման մասին. «Ու չեմ էլ կարող ասել կեղծ է արտոնագիրը, թե ոչ: Ես երբեք այն չեմ տեսել», – ասել է նա:

Պատասխանելով հարցին, թե ըստ նրա, ինչքանով է մեղավոր Հարությունյանը ողբերգական ավտովթարի մեջ, Մակարյանն ասել է. «Նրան մեղադրում են երթևեկության կանոնները խախտելու մեջ, որը հանգեցրել է ծանր հետևանքների: Նա իրեն մեղավոր է ճանաչել այդ հարցում: Բայց կա նաև այլ խնդիր. Ինչո՞ւ է տեղի ունեցել խախտումը, ի՞նքն է դրանում մեղավոր»:

Հարությունյանի փաստաբանը «թերթային հորինվածքներ է» անվանել մամուլում շրջանառվող այն կարծիքը, որ Հարությունյանը նախկին փաստաբանից հրաժարվել է, որովհետև համաձայն չէր տուժողների ընտանիքին մեծ գումար վճարել:

Այս տարվա հուլիսի 13-ին Պոդոլսկում ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը բեռնատարով բախվել էր ավտոբուսի, ինչի արդյունքում 18 մարդ էր զոհվել:

«ՎՄ»-ի թղթակիցը կապվել է վթարի տեղի ունեցած տարածքը կառավարող ՆԳՆ ծառայությանը, որպեսզի հաստատեն կամ հերքեն, թե արդյո՞ք նշված առիթով գործ  հարուցվել է: Մամուլի խոսնակը խոստացել է իմանալ ղեկավարությունից, սակայն հետո մամուլի ծառայության քաղաքային և բջջային հեռախոսներն անջատվել են:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ARTHUR says:

    Ես չեմ հասկանում էս խալաթով նկարի փոխարեն դժվար էր նորմալ հագուստով նկարը դնել:
    Ամոթ է վերջապես…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930