Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիվիլիթասը» կգործի նաև Ստամբուլում

Նոյեմբեր 19,2013 15:49

Երկուշաբթի, նոյեմբերի 18-ին Սիվիլիթաս հիմնադրամը շուրջ 150 հյուրերի մասնակցությամբ ազդարարել է իր ներկայության մեկնարկը Ստամբուլում:

Ստամբուլում Սիվիլիթասի ներկայությունը թույլ կտա, որ հիմնադրամի առցանց հեռուստաալիքը՝ ՍիվիլՆեթը, որն արդեն ավելի քան վեց ամիս է, ինչ հաղորդումներ է հեռարձակում Ստամբուլից, կանոնավոր և ավելի խորությամբ լուսաբանի այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում՝ հայ համայնքին, մշակութային կյանքին, հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև պաշտոնական և միջազգային շրջանակներին առնչվող թեմաները:

Սիվիլիթասի գործողությունների առանցքում կլինի նաև Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում հայերի ավանդի  ու ժառանգության լուսաբանումը:

Սիվիլիթասի աշխատանքները Ստամբուլում կիրականացնեն հիմնադրամի երևանյան գրասենյակի աշխատակիցները: Նրանք կմասնակցեն Ստամբուլում տեղի ունեցող հասարակական միջոցառումներին, կառաջարկեն նախագծեր ու ծրագրեր, որոնք կիրագործվեն ոչ միայն Սիվիլիթասի, այլև արդյունավետ համագործակցության ձգտող այլ հաստատությունների կողմից:

Սիվիլիթասի աշխատանքները կկազմակերպվեն Իսթիկլալ փողոցի Հիդիվյալ պալատի գրասենյակներում, որը հայկական հաստատություններին պատկանող բազմաթիվ հին շինություններից մեկն է:

Սիվիլիթաս հիմնադրամի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930