Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ է բռնկվել հարսանյաց սրահի տանիքում

Նոյեմբեր 24,2013 10:37 Share

meteo.am Նոյեմբերի 24-ին, ժամը 09.51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Սայադյան փողոցում՝ հարսանյաց սրահի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.57-ին,  մարվել՝ 10.08-ին:
Պարզվել է, որ Սայադյան փողոցի թիվ 20 հասցեում «Սիրելիս» հարսանյաց սրահի տանիքում տեղի է ունեցել էլ. մալուխների կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ: Այրվել է 1գմ էլ. մալուխ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել