Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինին սպասելիս. Գյումրին կաթվածահար է

Դեկտեմբեր 02,2013 12:42 Share
Աջակցեք aravot.am-ին

Քիչ հետո՝ ժամը 13.25-ին Գյումրի կժամանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Գյումրիի թատրոնի շենքում կմեկնարկի Ռուսաստան-Հայաստան մաքսային միություն  խորագրով տնտեսական համաժողովը, որին մասնակցելու են եկել մոտ 500 խորհրդականներ ու պաշտոնյաներ ՌԴ տարբեր

մարզերից:

Գյումրին առավոտից կաթվածահար է, փակ են բոլոր փողոցները:

Այստեղ աշխատում է մայրաքաղաքի ոստիկանությունը, որը հասարակական տրանսպորտից բացի՝ մյուս բոլոր մեքենաներին արգելու  է տեղաշարժվել, անգամ պաշտոնյաների ծառայողական մեքենաներին:

Գյումրիի հասարակական տրանսպորտի վրա փակցված հայ-ռուսական դրոշներ, փակ են քաղաքի կենտրոնական հատվածի գրեթե բոլոր խանութները: Կենտրոնում մարդկանց դժգոհություններով՝ անգամ չգիտեն, թե հաց որտեղից գնեն: Քաղաքում կարծես ոչ աշխատանքային օր է:

Մանրամասները՝ քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: