Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Ոստիկանություն բերման ենթարկված հոլանդացին դիմելու է միջազգային լրատվամիջոցներին

Դեկտեմբեր 05,2013 22:59

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ բողոքող բերման ենթարկված 110 ցուցարարների մեջ եղել է նաեւ Հոլանդիայի քաղաքացի Ռիկ Ադրիանսը: Նրան ոստիկանները բերման են ենթարկել Բաղրամյան փողոցից, երբ ակցիան արդեն ավարտվել էր: Այս մասին Aravot.am-ին պատմեց Ռիկ Ադրիանսի ծանոթը՝ Բյուրակն Իշխանյանը, ում նույնպես  Բաղրամյան փողոցից այդ օրը բերման են ենթարկել:

«Վեց ժամ մնացել եմ ոստիկանության բաժանմունքում, իսկ մեր մյուս ընկերներին առնվազն չորս ժամ են պահել: Փաստաբան էինք պահանջում, մոտ երեք ժամ հետո միայն եկավ: Մեզ բերման ենթարկեցին առանց հիմնավորման, չէին բացատրում, թե ինչո՞ւ,  մինչեւ որ հարցաքննության ժամանակ դեմ  տվեցին Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածը՝  ոստիկանների օրինական պահանջը չկատարելու մասին, բայց աբսուրդ է, մեզնից ոչինչ չեն պահանջել, մեքենան կանգնեցրել են, նստեցրել»:

Բյուրակնի պատմելով՝ հոլանդացի իր ընկերը  ազգագրագետ է եւ Հայաստանում է գործնական այցով. «Հայկական մշակույթն ուսումնասիրելու էր եկել: Շատ էր զարմացել, ոստիկաններին ասում էր, որ Հայաստանի քաղաքացի չէ, ուշադրություն չէին դարձնում: Հիմա նա հոդվածներ է պատրաստում եւ կատարվածի մասին հայտնելու է միջազգային լրատվամիջոցներին»:

Թե՛ Բյուրակնը, թե՛ հոլանդացի Ռիկ Ադրիանսը բողոքարկելու են նաեւ իրենց նկատմամբ առաջադրված հոդվածները:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031