Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե աշխարհում մեկ հատ հայ մնա, Վրեժ Իսրայելյանի գրականությունը կենդանի կմնա. Ռոլանդ Շառոյան

Դեկտեմբեր 10,2013 20:42

«Երբ մարդ ապրում է մեր կողքին, երբ մարդ ստեղծագործում է, հաճախ մենք այնքան աննշան թեթեւ վերաբերմունք ենք դրսեւորում եւ գնահատելիս չափազանց ծանր ենք եւ մատերի արանքով ենք նայում թե՛ մարդուն, թե՛ ստեղծագործությանը։ Այս հոգեբանությամբ չենք կարողանում ժամանակին եւ ճիշտ գնահատել գրողին եւ նրա ստեղծածը, հանկարծ, երբ տեսնում ես այդ հրաշալի գրողը չկա, ինչն որ եղավ Վրեժի հետ, նրա մահը, որ ցնցեց ամենքիս»,- դեկտեմբերի 10-ին Գրողների միությունում անցկացվող գրող Վրեժ Իսրայելյանի «Եվ ձին ասաց իր հեծյալին» գրքի շնորհանդեսի եւ հիշատակի երեկոյի ընթացքում հայտարարեց Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։ Նա հայտարարեց, որ այսուհետեւ, եթե առաջիկայում մեծ հոնորար կամ գումար-մրցանակ ստանա, ի սպաս կդնի իր ընկերների առողջության եւ հրատարակման հարցերին։

IMG_0049[1]

Միջոցառման ընթացքում Վրեժ Իսրայելյանի այրուն Երկրապահ կամավորների միության կողմից շնորհվեց «Հայաստանի երկրապահ քսանամյակ» պարգեւը, որը, ըստ Երկրապահ կամավորների միության ներկայացուցիչ Հակոբ Հակոբյանի հետմահու պարգեւ չէ եւ նախատեսված էր հանձնել անձամբ Վրեժ Իսրայելյանին:

Գրող Ռոլանդ Շառոյանը կարծում է՝ Վրեժ Իսրայելյանը ունիվերսալ գրող է եւ ունեցել է ունիվերսալ մտածողություն: Նա իր խոսքում վստահություն հայտնեց, որ եթե աշխարհում մեկ հատ հայ մնա, Վրեժ Իսրայելյանի գրականությունը կենդանի կմնա. «Վրեժը՝ որպես գրող նախանձելի մի լեզու ուներ. Իր ծանր մտածողությունը այնքան էր այդ հրաշալի, ոսկեղենիկ հայերենով կարողանում դարձնել իր գրականության առանցքը: Նա մեր այն ականավոր գրողներից մեկն էր, ով կարողացավ մայրենի լեզուն ծառայեցնել իր նպատակին»:

Դրամատուրգ, արձակագիր, Հայաստանի Գրողների միության՝ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակակիր դափնեկիր Վրեժ Իսրայելյանը հանդիսանում է 6 ժողովածուների եւ արցախյան վավերագրական կինոսցենարների հեղինակ: Վրեժ Իսրայելյանը ինքնասպանություն է գործել 2013 թվականի հունիսի 14-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031