Հատված ՀՀԿ խմբակցության քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հարցազրույցից:
– Պարոն Սահակյան, ինչպե՞ս եք գնահատում ՄԻՊ Կարեն Անդրեասյանի արտահերթ զեկույցը։ Ըստ Ձեզ՝ այն բավարար չափով փաստարկվա՞ծ է։
– Ընդհանուր առմամբ զեկույցում նշված դրույթները ճիշտ են, ուղղակի, իմ խորին համոզմամբ, որպեսզի այս ամենը չտանի եւս մեկ հիասթափության, պետք է համաձայնեմ ՀՀ գլխավոր դատախազի հայտարարությանը, որ այդ զեկույցն, ընդհանուր առմամբ, լավ է, բայց որպեսզի այն շարունակություն ունենա, պետք է ներկայացվեն նաեւ կոնկրետ փաստեր։ Իսկ ներկայացված փաստերի հետեւից պետք է արդեն լինեն հետագա գործողությունները։ Այլապես մենք բոլորս խոսում ենք մի երեւույթի մասին եւ խոսում ենք տեսականորեն, բայց որեւէ փաստ գոյություն չունի։ Իսկ իմ խոսքից չպետք է հասկանալ, որ ես ասում եմ, թե արդարադատության համակարգում անելիքներ չկան։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում


















































