Հատված Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հարցազրույցից:
– 2013-ի ընթացքում էլ Հայաստանի իշխանությունը հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է մտնել Մաքսային միություն։ Այս միություն մտնելուց հետո հայ–ամերիկյան առևտրատնտեսական հարաբերություններում ինչպիսի՞ փոփոխություններ են հնարավոր։
– Մեզ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները վստահեցնում են, որ սեպտեմբերի 3-ի Հայաստանի հայտարարությունը եղել է Հայաստանի ինքնուրույն որոշումը եւ մենք հասկանում ենք այդ որոշումը։ Հիմա, ավելի քան երբեւէ ԱՄՆ-ն ցանկանում է թափ հաղորդել եւ խորացնել մեր գործընկերությունը որոշակի բարեփոխողներ հաստատելու համար։
Բնական է, որ հետագայում, որպես ՄՄ-ի մաս, կլինեն որոշակի յուրահատուկ առաջարկներ, որոնք Հայաստանը պետք է կատարի, Հայաստանի
պարտականությունների նոր շրջանակ կլինի այդ դեպքում, բայց մենք
հուսով ենք եւ աջակցում ենք, որ մեր համագործակցությունը շարունակական լինի եւ նույն տեմպերով ընթանա։
Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում


















































