Լրահոս
Օրվա լրահոսը

Աբգար Ափինյան. «Տեղից վեր կացողը հավակնում է մրցանակի». «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 12,2013 12:16 Share

Հատված Երեւանի գրողների միության նախագահ, գրաքննադատ Աբգար Ափինյանի հարցազրույցից:

Ասում են՝ մոտ 50 գործ է ներկայացվել մրցանակաբաշխությանը, պետական մրցանակի արժանի այդքան գործ կա՞ մեզ մոտ։

– Հիմա չափանիշների խախտման ժամանակներ են. տեղից վեր կացողը հավակնում է մրցանակի։ Եվ շատ լուրջ աշխատանք պիտի կատարել, որ գրական ասպարեզը մաքրվի։

Լինելով ՀԳՄ նախագահ, նաեւ գրահրատարակչության տնօրեն՝ Էդ. Միլիտոնյանը կրկնակի լծակներ ուներ, որոնցից էլ, պարզվում է, օգտվել է։ Ոմանք ասում են, որ նա համագումարի ժամանակ խոստացել է հետ վերցնել հայտը,..

– Դա բոլորովին չի խանգարում, որ իր գիրքը ներկայացներ մրցանակաբաշխության, եւ նա ճիշտ է արել, որ չի հանել։ Խնդիրը միայն այն է, որ հանձնաժողովը պիտի մասնագետներից բաղկացած լիներ եւ ճիշտ կառավարեր այդ գործընթացը։ Մենք մրցույթ կազմակերպելու վերաբերյալ մեկ տարի առաջ մշակույթի նախարարություն ենք ներկայացրել նոր ընթացակարգ, սակայն, ցավոք, մեր առաջարկները ոչ թե չեն ընդունվել, այլ չեն էլ ընկալվել։ Եվ սա շատ ցավալի է։ Կարծում եմ՝ այս մասին նախագահի աշխատակազմը շատ լրջորեն պիտի մտածի, չի կարելի ամեն ինչ սխալ անել։

Ռուսլան ԹԱԹՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031