Լրահոս
Օրվա լրահոսը

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Վայք – Սարավան – Սիսիանի սահման ճանապարհահատվածը

Դեկտեմբեր 12,2013 14:59 Share

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին` ժամը 14:30-ի դրությամբ, հանրապետության բոլոր տարածաշրջաններում տեղում է առատ ձյուն:

Դժվարանցանելի են Սելիմի ոլորանը, Իջևան- Նոյեմբերյան ( ծանրաքաշ մեքենաների համար), Սիսիան – Գորիս, Գավառ- Մարտունի, Արթիկ – Ալագյազ ճանապարհահատվածները:

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով, փակ է Վայք- Սարավան – Սիսիանի սահման ճանապարհահատվածը:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00 -ից մինչև 07:00-ն առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Բացի վերը նշված ճանապարհահատվածներից, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031