Լրահոս
Օրվա լրահոսը

Նորշեն գյուղ-Գուսանագյուղ ճանապարհահատվածը մինչև հոկտեմբերի 25-ը փակ կլինի երթևեկության համար

Սեպտեմբեր 23,2020 16:06 Share

Հ-75, Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 37+500-կմ 45+300 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Նորշեն գյուղից մինչև Գուսանագյուղ ճանապարհահատվածը սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 25-ը փակ կլինի երթևեկության համար։

Վարորդներին առաջարկվում է նշված փակ հատվածը շրջանցել Նորշեն-Սուսեր-Զարինջա-Ձիթհանքով-Ձորակապ-Գուսանագյուղ ավտոճանապարհով։

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել