Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական օդուժի նոր էսկադրիլիա «Էրեբունի» օդանավակայանում. «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 17,2014 16:57

Նոր էսկադրիլիայի ստեղծումից հետո Հայաստանում ռուսական ռազմակայանը բացի կործանիչներից կունենա նաև Ми-24П, Ми-8МТ, Ми-8СМВ ուղղաթիռներ:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի,  «Էրեբունի» օդանավակայանում ստեղծվել է ռուսական օդուժի նոր էսկադրիլիա: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայությունը:

Ծառայությունը մանրամասնում է, որ եթե Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի օդուժը նախկինում բաղկացած էր միայն МиГ-29 կործանիչներից, ապա այժմ նոր էսկադրիլիայի ստեղծումից հետո ռազմակայանը կունենա նաև Ми-24П, Ми-8МТ, Ми-8СМВ ուղղաթիռներ, «որոնք կօգտագործվեն խնդիրների լայն շրջանակի լուծման համար՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմակայանի զորքերի ավիացիոն օժանդակության ժամանակ»:

Նշվում է, նաև որ «Էրեբունի»-ում տեղակայված նոր էսկադրիլիան ավիատեխնիկայով կհամալրվի 2014 թվականի ընթացքում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայությունը ընդգծում է՝ Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական օդուժի խնդիրն է ապահովել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Հայաստանի օդային սահմանների պաշտպանությունը:
Սարգիս Հարությունյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031