Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Մարկեդոնով. «Կարծում եմ՝ այս դեպքում Տեր-Պետրոսյանը միանգամայն ճիշտ է». «168 ժամ»

Հունվար 23,2014 11:46

Հատված ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի հետ հարցազրույցից:

Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության քաղաքականությունն արտաքին հարցերում։ Կարելի է ասել՝ ընդդիմադիր ուժերի մեծ մասը՝ բացառությամբ մի քանի կուսակցությունների, որևէ հստակ դիրքորոշում չի հայտնել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության կապակցությամբ, այսինքն՝ դեմ հանդես չեն եկել և չեն հայտարարել, որ կողմ են։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է սա պայմանավորված։

– Այնուամենայնիվ, Հայաստանը փոքր երկիր է, Ռուսաստան չէ, Միացյալ Նահանգներ չէ, Բրազիլիա չէ, և պետք է լավ հարաբերություններ ունենա տարբեր ուժային կենտրոնների հետ։ Այդ պատճառով հայկական քաղաքական դասը չի ցանկանում խզել հարաբերությունները ո՛չ Արևմուտքի, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Իրանի հետ։ Այդպես է արել Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ նախագահ էր, մյուսները նույնպես նույն քաղաքականությունն են վարել։

Մաքսային միության հետ կապված իրավիճակի մասին՝ քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է։ Ներկա իրադրությունում Սարգսյանն այդպես վարվեց, նա երբեք չի հայտարարել, թե Արևմուտքի հետ ընդհանրապես չի շփվելու։

Ուստի, կարծում եմ, սա ամբողջովին հայկական քաղաքական վերնախավի ոճի մեջ է. խոսելով արտաքին քաղաքականությունից՝ կենտրոնանալ ոչ թե ինչ-որ արժեքի, գերարժեքի, որքան կոնկրետ շահերի, ավելի շուտ՝ տակտիկական նկատառումների վրա։

Պարզ է՝ երբ երկրի չորս սահմաններից երկուսը փակված են, լուծված չէ հակամարտությունը, և հարևանը մի պետություն է, որը բնակչությամբ երեք անգամ գերազանցում է քո երկրի բնակչությունը, այդ դեպքում ընտրության հնարավորությունները մեծ չեն։ Սրանով է ամեն ինչ բացատրվում։

Եվ, ի դեպ, այդ իմաստով ՀԱԿ-ն այնքան էլ նման չէ հետխորհրդային բազմաթիվ ընդդիմադիր ուժերի. ՀԱԿ-ը և Տեր-Պետրոսյանը բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է զարգացնել։

Հայաստանը սրանով տարբերվում է մյուս հետխորհրդային պետություններից՝ նույն Ուկրաինայից, նույնիսկ Բելառուսից, որտեղ ընդդիմությունը խիստ կերպով է քննադատում Մոսկվային։ Թեև պարադոքս է. Մոսկվայում շատերը Տեր-Պետրոսյանին համարում են, այսպես ասած, արևմտամետ, չնայած նրանք հավանաբար չեն կարդացել Տեր-Պետրոսյան և լավ չեն ճանաչում այդ քաղաքական գործչին։ Իրականում նա ավելի բարդ կերպար է։

Ի դեպ, ՏերՊետրոսյանը նախորդ տարվա իր մի քանի ելույթներում ընդգծեց, թե «չպետք է հայհոյենք Ռուսաստանին և Պուտինին»։ Ձեր կարծիքով՝ պարադոքսալ չէ՞ այն, որ Պուտինին չի կարելի հայհոյել, սակայն կարելի է հայհոյել Հայաստանի գործող իշխանությանը, որին հովանավորում է նույն

Պուտինը։

– Հասկանում եք, մարդկանց դո՞ւր է գալիս այդ փաստը, թե՞ ոչ, այնուամենայնիվ, այսօր Ռուսաստանի նախագահը Պոււոինն է, այսինքն՝ նա

այն մարդն է, ով վարում է Ռուսաստանի քաղաքական կուրսը։ Անձամբ

ես  բավական  բարդ  հարաբերություններ ունեմ նրա հետ, ես՝ Ռուսաստանի քաղաքացիս, նրան ձայն չեմ տվել, բայց արտաքին քաղաքականության  հարցերում  ես  պատրաստ եմ նրան աջակցել, որովհետև նա ներկայացնում է իմ երկիրը։

Եվ երբ  Տեր-Պետրոսյանն  ասում  է՝ չպետք է  հայհոյենք  Պուտինին, խոսքն այն մասին է, որ Հայաստանը փոքր երկիր է, և եթե ընդդիմությունից ինչ-որ մեկը նրան «հիմար» անվանի, դրանից Հայաստանը ՛ոչինչ չի շահի։ Իսկ Մոսկվայում Հայաստանի հանդեպ  բացասական  վերաբերմունք ստեղծելը հեշտ է։ Ի՞նչ շահեց Սահակաշվիլին, ով ամեն քայլին վիրավորում էր Պուտինին, ի՞նչ ստացվեց։ Հարցն այն չէ, թե ինչպես ես վիրավորում կամ գովում ինչ-որ մեկին, այլ այն է, թե որքանով են կառուցողական  քո  հարաբերությունները։

Կարծում եմ՝ այս դեպքում Տեր-Պետրոսյանը միանգամայն ճիշտ է։ Ըստ իս՝ նա բազում վերապահումներ ունի և՚՛ Պուտինի, և՛ ընդհանրապես ռուսական քաղաքականության վերաբերյալ, բայց ներկա իրադրությունում հասկանում է Ռուսաստանի կարեւորությունը՝ որպես Հայաստանի դաշնակից:

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Հարցազրույցն աբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031