Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկ-Ալագյազ և Արթիկ-Մարալիկ ճանապարհահատվածներում քամի է, տեղ-տեղ՝ մերկասառույց

Հունվար 28,2014 11:09

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28–ին` ժամը 09.30–ի դրությամբ, Ախուրյանի, Աշոցքի, Թալինի, Արթիկի, Սպիտակի, Արագածի, Ապարանի, Կոտայքի, Սևանի, Հրազդանի, Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում:

Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է, տեղ-տեղ՝ մերկասառույց, ճանապարհը բաց է:

Արթիկ-Ալագյազ և Արթիկ-Մարալիկ ճանապարհահատվածներում
քամի է, տեղ-տեղ՝ մերկասառույց, ճանապարհը բաց է :

Աշտարակ – Արտաշավան հատվածում ձնախառը անձրև է, իսկ Օհանավան –Արտաշավան հատվածում ձյուն է տեղում:
Ախուրյանում մառախուղի պատճառով տեսանելիությունը 15մ է:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031