Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվարից սկսվել է ագարակատերերին աջակցելու նախագիծը

Փետրվար 03,2014 18:38

Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը փետրվարի 1-ից սկսել է «Մանր սեփականատերի գարնանային աշխատանքների աջակցության նախագիծը»: Նախագիծը, որը կֆինանսավորվի պետբյուջեի և գյուղի ու գյուղատնտեսության ֆոնդի կողմից, կավարտվի օգոստոսին: Նախագծի բյուջեն, որը իրականացնում է գյուղատնտեսական նախագծեր ղեկավարող գործակալությունը, կազմում է 90 միլիոն լարի(50.6 միլիոն դոլար):

Ուղղված և ճշտված է շահառուների ցանկը, ինչի արդյունքում այդ նախագծից այս տարի կօգտվեն մինչև 800 հազար մանր սեփականատերեր: «Մանր սեփականատերերին գարնանային աշխատանքներին աջակցման նախագծի» շահառուները կլինեն այն ագարակատերերը, որոնք սեփականություն ունեն, կամ փաստացիորեն ղեկավարում են գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողատարածք մինչև 1.25 հեկտար: Ագարակատերերը կբաժանվեն երկու տեսակի. Առաջին տեսակի մեջ կմտնեն այն ագարակատերերը, որոնք ունեն 0.25 հա հողատարածք, իսկ երկրորդ տիպի մեջ մինչև 1.25 հա հողատարածք ունեցող ագարակատերերը: Ըստ հողատարածքի չափի՝ ագարակատերերը կստանան տարբեր օգնություններ: Գյուղատնտեսության նախարարության տեղեկության համաձայն գարնանային ծրագրով մանր ագարակատերերը կստանան երկու տիպի գյուղատնտեսական քարտ:

Ի տարբերություն անցյալ տարվա՝ այս տարի ագարակատերերը կստանան բանկային պլաստիկ քարտեր, այսպես կոչված ագրոքարտեր: Ի թիվս սրա, մանր սեփականատերերի համար մշակվել են տարբեր տեսակի օգնության փաթեթներ: 2013 թվականին Վրաստանի գյուղատնտեսության նախարարը դրված նպատակներին հասնելու համար իրականացրել է մասշտաբային ծրագրեր, այդ թվում նաև «Մանր սեփականատերերին գարնանային աշխատանքներում աջակցելու նախագիծ», որի շրջանակներում  710.385 շահառուներ 195.5 միլիոն(109.9 մլն դոլար) լարի  ուղղակի օգնություն են ստացել գյուղատնտեսական քարտերի տեսքով:

«Վրաստանի Հայ Համայնք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728