Լրահոս
Օրվա լրահոսը

Սուքիաս Ավետիսյան. «Կառավարության հրաժարականի խնդրի դեպքում՝ Սերժ Սարգսյանը կկարողանա հարցը դնել»

Փետրվար 21,2014 15:55

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը  Aravot.am-ի հարցին՝ ինչ է մտածում խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունների նախաձեռնության մասին, ըստ որի՝ պետք է ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնող նախաձեռնությամբ հանդես գային, սակայն, հետ կանգնեցին իրենց որոշումից, հետաձգեցին, պատասխանեց. «Այդ պատասխանը իրենք պետք է տան: Ցանկացած նախաձեռնություն, որ արվում է, պետք է նախ հաշվարկ արվի, այն մինչեւ վերջ կգնա, թե՞ ոչ: Նրանք շատ լավ գիտեին, որ ոչ ՀՀ նախագահը, ոչ էլ մեծամասնությունը չի ողջունելու այն, որովհետեւ մեզ համար ավելի լավ տեսանելի է կառավարության աշխատանքը եւ գնահատականը մենք ավելի լավ կարող ենք տալ, քան իրենք: Դա պարզապես հերթական նախաձեռնությունն էր, որ փորձեցին շահարկել, սակայն տեսան, որ այն հեռանկար չունի»:

Ամեն դեպքում, եթե որոշեն վարվել այնպես, ինչպես որոշել էին՝ «Իշխանությունը միշտ պատասխանում է, ասում է, որ մենք ենք որոշողը, որպես իշխանություն ՀՀ նախագահի գլխավորությամբ, այսինքն, կառավարության հրաժարականի խնդիր կա, թե ոչ: Եվ եթե այդ խնդիրը առաջանա՝ նախագահ Սերժ Սարգսյանը, խորհրդակցելով մեծամասնության հետ, հաստատ կկարողանա հարցը հստակ դնել, քան թե չորս խմբակցությունների նախաձեռնության հետեւից գնալ: Իրենք հնարավորություն ունեն հարց մտցնելու ԱԺ օրակարգ, բայց վերջում, չէ որ գալիս է քվեարկության պահը: Նրանք տեսլական չունեին, նախաձեռնեցին, տեսան հեռանկար չկա, հետ կանգնեցին»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728