Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմությունը ներխուժել է Yerevan Mall ու հրմշտոցով վազել դեպի տորթը. NEWS.am. (Տեսանյութ)

Փետրվար 21,2014 21:32

Երեւանում առեւտրային նոր կենտրոնի՝ Yerevan Mall-ի բացումը քիչ էր մնում՝ վերածվեր զանգվածային հրմշտոցի։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 18։00-ին հայտարարված հանրային բացումից մեկ ժամ առաջ առեւտրի կենտրոնի փակ դռների մոտ հավաքվել էր մեծ թվով մարդկանց խիտ բազմություն։

Բացումը 5 րոպեով ուշացել է, ինչը վրդովմունքի ալիք է բարձրացրել հավաքվածների շրջանում։ Մի կին վրդովմունքից «քաղաքականացրել է» իրավիճակն ու բղավել «անկախ Հայաստան»։

Մեր թղթակիցը հաղորդում է, որ բացումից անմիջապես հետո մարդիկ միմյանց հրմշտելով բառացիորեն ներխուժել են առեւտրի կենտրոն, բայց ոչ թե առեւտրի տաղավարներ, այլ շարժասանդուղքով՝ ներքեւի հարկ, որտեղ տեղադրված է 5 հարկանի մեծ տորթը։

 

Մանրամասները կարող եք կարդալ` NEWS.am-ի կայքում

Տեսանյութերը` NEWS.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728