Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է աշխարհի ամենաորոնվող նարկոբարոնը. Amerikayidzayn.com

Փետրվար 23,2014 14:17

Amerikayidzayn.com. Մեքսիկայում այս երկրի և Միացյալ Նահանգների գործակալների կողմից համատեղ իրականացված գործողության արդյունքում շաբաթ օրը ձերբակալվել է աշխարհի ամենաորոնվող նարկաբարոն Խոակին Գուզմանը, որը հայտնի է նաև «էլ Չապո» մականվամբ:

Մեքսիկայի և ԱՄՆ-ի անվտանգության ուժերը մի քանի շաբաթ անընդմեջ հետևում էին Գուզմանին այն բանից հետո, երբ Մեքսիկայի ոստիկանությունը ձերբակալել էր Գուզմանի գլխավորած «Սինաոլա» թմրանյութային կարտելի բարձրաստիճան այլ անդամներին:

Մեքսիկայի ոստիկանության համաձայն, Գուզմանին հաջողվում էր խուսափել ձերբակալությունից՝ թաքստոցների և թունելների ցանցից օգտվելու միջոցով: Նարկոբարոնի ձերբակալությունը սակայն տեղի է ունեցել առանց որևէ կրակոցի:

Գուզմանը որոնման մեջ էր  նաև Միացյալ Նահանգներում, որտեղ իրեն մեղադրում են Մեքսիկայից կոկայինի, մարիխուանայի և հերոինի խմբաքանակներ առաքելու մեջ:

Գուզմանի գլխավորած «Սինաոլա» թմրանյութային կարտելի ազդեցությունը տարածվել էր ամբողջ Հյուսիսային Ամերիկայով՝ հասնելով Եվրոպա և Ավստրալիա:

ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Էրիք Հոլդերը ԱՄՆ-ի և Մեքսիկայի քաղաքացիների հաղթանակ է անվանել Գուզմանի ձերբակալությունը: Նրա համաձայն, Գուզմանի կողմից իրականացված քրեական գործողությունները մեծ վնաս են հասցրել միլիոնավոր մարդկանց կյանքին՝ թմրամոլության, բռնությունների և կաշառակերության տարածման հետևանքով:

Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728