Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյանն այսօր բացատրություն կտա, թե ինչու Մարտի 1-ի մասին ելույթ չունեցավ

Փետրվար 28,2014 13:27

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը վաղը մասնակցելու է ՀԱԿ կազմակերպած հանրահավաքին: Այսoր խորհրդարանական ճեպազրույցներում այդ մասին ասաց պատգամավորը` հավելելով, որ մասնակցել-չմասնակցելու մասին քննարկում ԲՀԿ-ում չի անցկացվել: Ճեպազրույցին ներկա ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանն էլ հավելեց, որ իրենց կուսակցության եւ խորհրդարանական խմբակցության անդամներն այդ հարցում որեւէ կերպ կաշկանդված չեն եւ կարող են վարվել այնպես, ինչպես հարմար կգտնեն:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ Վարդան Օսկանյանն այդպես էլ «մարտի մեկի» հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումների ժամանակ չունեցավ իր ելույթը, որի համար նախօրոք հերթագրվել էր, տիկին Զոհրաբյանն ասաց. «Այսօր պարոն Օսկանյանն ինքը կպատասխանի այդ հարցին: Ես իրավասու չեմ նրա փոխարեն պատասխանելու»:
Չորեքշաբթի օրը վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ մեր քաղաքացիների մեծամասնությունը կողմ է իշխանության որոշմանը`Մաքսային միությանն անդամակցելու մասով: Այս առիթով լրագրողների հարցին, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ինքը մեծապես կասկածում է, թե` ի՞նչ է Մաքսային միություն և ի՞նչ են շահելու ՀՀ քաղաքացիները դրան անդամակցելուց: Պատգամավորը կասկածում է, որ հարցերի պատասխանները  վարչապետն ունի: Այնպես որ, պատգամավորի համար խիստ զարմանալի է նրա պնդումը, թե ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը կողմ է Մաքսային միության անդամակցությանը: Նրա խոսքով, ՀՀ քաղաքացին նաև չգիտեր, թե ի՞նչ էր շահելու Հայաստանը` ԵՄ-ի հետ ասոցացումից, քանի որ անգամ ինքը` որպես ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ժամանակին այդպես էլ չի կարողացել ստանալ այդ փաստաթուղթը դիվանագիտական խողովակներով: Միայն բանակցությունների տապալումից հետո, այն էլ եվրոպացի գործընկերների շնորհիվ է ինքը հաջողել տեսնել այդ փաստաթուղթը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728