Լրահոս
Օրվա լրահոսը

Աբրահամ- Շտիգլից մենամարտն այսօր է

Մարտ 01,2014 17:01

Այսօր` մարտի 1-ին, Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի “Getec” մարզահամալիրում կայանալու է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային Արթուր Աբրահամի և նրա մրցակցի` Ռոբերտ Շտիգլիցի  3-րդ հանդիպումը:

Մենամարտը  հայաստանյան հեռուստաեթերում չի ցուցադրվելու, համացանցում  ուղիղ միացմամբ դիտելու համար այցելե’ք www.ran.de կայքէջ` Երևանի ժամանակով` լույս մարտի 2-ի գիշերը, սկիզբը՝ ժամը 2:00 (Գերմանիայի ժամանակով` մարտի 1-ին, ժամը 23.00):

Հիշեցնենք, որ Աբրահամը և Շտիգլիցն առաջին անգամ հանդիպել են 2012թ. օգոստոսի 25-ին, Բեռլինում: Այդ օրը Արթուր Աբրահամը, մրցավարների միաձայն որոշմամբ միավորների առավելությամբ հաղթեց` նվաճելով Շտիգլիցին պատկանող աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հետո Արթուր Աբրահամը ռեւանշի հնարավորություն տվեց Շտիգլիցին, եւ կորցրեց իր տիտղոսը երկրորդ մենամարտի ժամանակ: Մենամարտը կայացավ 2013 թ. մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում: Այս մենամարտում Աբրահամը երրորդ ռաունդում աչքի վնասվածք ստացավ, բժիշկը դադարեցրեց մարտը եւ Շտիգլիցը տեխնիկական նոկաուտով հաղթեց: Հիմա նրանց հաշիվը 1:1 է: Այսօրվա մենամարտը վճռելու է, թե ով է երկու բռնցքամարտիկներց ուժեղագույնը:
Արթուր Աբրահամի մամուլի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31