Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության խորհուրդը չի շտապում պատասխանել փաստաբանին. «Փաստինֆո»

Մարտ 03,2014 14:10

Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերը տալու մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հարցում է հղել ՀՀ արդարադատության խորհրդին, արդարադատության նախարարին և Վճռաբեկ դատարանի նախագահին:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Երեմ Սարգսյանը, հարցմամբ խնդրել է պատասխանել արդյո՞ք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանի նախագահ Տիգրան Պետրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել է, թե ոչ: Ե.Սարգսյանը պարզաբանեց, որ դեռևս փետրվարի 7-ին ինքը դիմել էր ՀՀ արդարադատության խորհրդին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին ու Մարդու իրավունքների պաշտպանին՝ միջնորդելով կարգապահական վարույթ հարուցել Ստեփան Հակոբյանի գործով մեղադրական դատավճիռ կայացրած, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանի նախագահ Տիգրան Պետրոսյանի նկատմամբ, սակայն առ այսօր, գրեթե մեկ ամիս անց, որևէ պատասխան չի ստացվել:
ՀՀ արդարադատության խորհրդին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին ու Մարդու իրավունքների պաշտպանին հղած իր դիմումներում փաստաբանը որպես դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք նշել է դատավորի կողմից «օրենքի կոպիտ ու ակնհայտ խախտումներ» թույլ տալը ու Դատավորի վարքագծի կանոնները խախտելը:

Մասնավորապես, դատավոր Տ.Պետրոսյանը, ըստ Երեմ Սարգսյանի, մեղադրական դատավճռի հիմքում է դրել օրենքով սահմանված կարգի խախտմամբ, այսինքն՝ առանց դատարանի որոշման, ձեռք բերված հեռախոսազանգերի վերծանումներն ու դրանց զննության արձանագրությունները, թեև պաշտպանական կողմը միջնորդել էր դրանք անթույլատրելի ճանաչել: «Դա օրենքի ակնհայտ ու կոպիտ խախտում է, անգամ տարրական իրավաբանական գիտելիքներ ունեցող անձինք գիտեն, որ առանց դատարանի թույլտվության ձեռք բերված ապացույցները չեն կարող թույլատրելի համարվել»,- «Փաստինֆո»-ին հայտնել էր Ե.Սարգսյանը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31