Լրահոս
Օրվա լրահոսը

Ղրիմի հարցում Պուտինը Ռուսաստանում ընդդիմախոսներ գրեթե չունի. «Ազատություն» ռ/կ

Մարտ 03,2014 15:12

Ռուսաստանում հարցումներ դեռ չեն անցկացվել, սակայն ակնհայտ է, որ ռուսաստանցիների մեծ մասը աջակցում է Ղրիմի հարցում երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը:

Դեմ են փոքր տոկոս կազմող ազատական հայացքներով մոսկվացիները, մեծ քաղաքների բնակիչների փոքր մասը:

Ռուսաստանցիների մեծամասնության համար Ղրիմը ռուսական հող է, որի համար ռուս զինվորը արյուն է թափել, և Ղրիմում տեղի ունեցող իրադարձություններն էլ ռուսաստանցիները դիտարկում են մոտավորապես այնպես, ինչպես հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկովն է ասում․ – «Ղրիմում ռուսները ապստամբում են խունտայի դեմ, նրանց դեմ, որ հեղաշրջման արդյունքում եկել են իշխանության, այդ թվում նաև նեոնացիստների դեմ»:

Պետք են նաև սահմանադրական փոփոխությունները, Ուկրաինայում անհրաժեշտ է ֆեդերացիա․ երբ երկրի շրջաններն այդքան տարբեր են, ֆեդերացիան ամենաճիշտ ելքն է, ասում է «Եդինայա Ռոսիա»-ն ներկայացնող պատգամավոր, քաղաքագետ Մարկովը:

«Պուտինն այսօր արևմտյան առաջնորդներին թույլ է համարում: Նա թույլ է համարում Օբամային, օրինակ, նա համարում է, որ ռուսների դեմ Արևմուտքը չի պատերազմի: Եվ իսկապես, արևմտյան երկրները չեն ուզում երրորդ համաշխարհային պատերազմ սկսել», – նշում է Սերգեյ Մարկովը:

Ռուսաստանցի մեկ այլ քաղաքագետ-մեկնաբանի՝ Սվանիձեի խոսքերով, սակայն, Պուտինը չի հասկանում, թե ինչ հետևանքներ կարող են լինել տնտեսական պատժամիջոցների արդյունքում: «Դժվար թե Արևմուտքն առանց լուրջ արձագանքի թողնի Ռուսաստանի նախագահի որոշումը՝ կլինեն և՛ քաղաքական, և՛ տնտեսական պատժամիջոցներ», – ասում է նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31