Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հրաձգության հավաքականը՝ բրոնզե մեդալակիր

Մարտ 03,2014 15:43

Մոսկվայում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությանն այսօր‘ մարտի 3-ին Հայաստանի հրաձգության հավաքական թիմի մարզիկներից մասնակցեցին Ռազմիկ Մինասյանը, Արթուր Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և արդեն Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն և Պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Զավեն Իգիթյանը:

Վազող թիրախ, 10մ, 2X20 կրակոց մրցապայքարին մասնակցում էր 14 մարզիկ: Ռ. Մինասյանը 359 միավորով զբաղեցրել է 8-րդ տեղը, նրան հավասար միավոր է խոցել Շ. Սարգսյանը և զբաղեցրել 9-րդ տեղը, իսկ Ա. Պետրոսյանը 354 միավորով զբաղեցրել է 10-րդ տեղը: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը (Ռ. Մինասյան, Ա. Պետրոսյան, Շ. Սարգսյան) զբաղեցրել է 3-րդ տեղը և նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնության թիմային բրոնզե մեդալ: Նրանց մարզիչն է Գագիկ Մելոյանը: 1-ին տեղը 1121միավորով զբաղեցրել է Ֆինլանդիայի թիմը, 2-րդ տեղը` 1073 միավորով Ուկրաինայի թիմը, Հայաստանի հավաքականը խոցել է 1072 միավոր և Ուկրաինայի թիմին զիջել ընդամենը մեկ միավորով:
Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց մրցապայքարին մասնակցել է 56 մարզիկ: Զ. Իգիթյանը խոցել է 577 միավոր և եզրափակիչ 8-նյակում զբաղեցրել 5-րդ տեղը: Եզրափակչում նրան չի հաջողվել կրկնել նախորդ հաջողությունը և ավարտել է մրցելույթները գրավելով 7-րդ տեղը: Զ. Իգիթյանի մարզիչն է հայրը` Խորեն Իգիթյանը:

Մարտի 4-ին և 5-ին կմրցեն Լիլիթ Մկրտչյանը (վազող թիրախ), Ռազմիկ Մինասյանը, Շանթ Սարգսյանը, Արթուր Պետրոսյանը (վազող թիրախ) և թիմի միակ մեծահասակ Քրիստիան Լաուերը (հրացան): Հայաստանի հավաքականը Պատանեկան օլիմպիական խաղերի 2 հնարավոր ուղեգրից նվաճել է 2-ը, իսկ մեդալների համար պայքարում առայժմ ձեռք է բերել Եվրոպայի պատանիների առաջնության ոսկի և երիտասարդների առաջնության թիմային բրոնզե մեդալ:

Հայաստանի հրաձգության հավքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է Գագիկ Մելոյանի, Խորեն Իգիթյանի և գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի մարզչական ղեկավարությամբ: Հավաքական թիմը կմրցի մինչև մարտի 5-ը և հայրենիք կվերադառնա մարտի 6-ին ժամը 01:00:

Եվրոպայի առաջնության արդյունքները, նկարներն ու վիդեոները կարող եք տեսնել Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի կայքի համապատասխան բաժիններում` , ինչպես նաև Հրաձգության միջազգային ֆեդերացիայի կաքյում :

Հայաստանի հրաձգության ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31