Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ–ն Սյունիքում հետախուզական աշխատանքներ է իրականացրել, սակայն գումարները չի վճարել

Մարտ 03,2014 19:24

Ինչպես տեղեկացրեց Կապանի տարածաշրջանի Նոր Աստղաբերդ գյուղական համայնքի ղեկավար Սուրիկ Թեւանյանը, «ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ–ն իրենց համայնքի տարածքում հետախուզական աշխատանքներ է իրականացրել, սակայն համայնքային նշանակության հողերում երկրաբանական ուսումնասիրության համար՝ պայմանագրով սահմանված գումարը համայնքին չի վճարել: Նշենք, որ «ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ–ն, Սյունիքի մարզի Ոսկեձորի ոսկու հանքերեւակում կոչվող վայրում երկրաբանական ուսումնասիրության համար համապատասխան թույլատվություն ուներ:

bamo1

 

Գյուղապետի խոսքով՝ ընկերությունը իրենց տարածքում համապատասխան աշխատանքներ տարել է 4 տարի՝ 2008-2012թթ.-ին,  սակայն 2010թ.-ից մինչեւ 2012թ. հոկտեմբեր ամիսը՝ մինչեւ պայմանագրի լուծարումը՝ ընկերությունը ոչ մի դրամ չի վճարել: «Խաբեությամբ էին զբաղված, ամեն օր ասում էին էսօր-էգուց: Տնօրենի հետ կապվել ենք, ասել է տարեք դատի տվեք՝ չեմ տալիս գումարը: Դատական կարգով 1 մլն 400 հազար դրամ բռնագանձել ենք, համայնքային նշանակության հողերի՝ 230 հա հողատարածքում ուսումնասիրությունների անցկացման համար դեռ 720 հազար դրամ պարտք է, իսկ մեր տարածքում գտնվող  համայնքային նշանակության, բայց պետական սեփականություն համարվող 1715 հա հողերի համար պետք է վճարի 2 տարվա գումարը՝ յուրաքանչյուր տարվա համար 6 մլն 860 հազար դրամ», – նշեց Սուրիկ Թեւանյանը եւ տեղեկացրեց, որ վերջերս կրկին գրությամբ դիմել են «ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ գործադիր տնօրենին եւ կուտակված  պարտքը վճարելու համար վերջնաժամկետ ներկայացրել: «Եթե  պատասխանը մեզ չգոհացրեց եւ այս անգամ էլ չվճարեն, ապա օրենքի ուժով խնդիրը կլուծենք», -ասաց Նոր Աստղաբերդ համայնքի ղեկավար Սուրիկ Թեւանյանը եւ հավելեց, որ պարտքերը գոյացել են ընկերության նախկին եւ ներկայիս գործադիր տնօրենների՝ Մասիս Խաչատրյանի եւ Արման Գրիգորյանի,  ղեկավարման ժամանակահատվածում: Մեզ հաջողվեց կապ հաստատել  «ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ-ի ներկայիս գործադիր տնօրեն Արման Գրիգորյանի հետ, ումից էլ փորձեցինք պարզաբանում ստանալ, թե ինչո՞ւ մինչեւ օրս ընկերությունը սահմանված գումարները չի վճարել: Պարոն Գրիգորյանը նշեց, որ այս պահին որեւէ հստակ պարզաբանում եւ պատասխան տալ չի կարող:  «Մենք այդ հարցով զբաղվում ենք, համայնքի ղեկավարից եւ մարզպետարանից գրություն ենք ստացել, իրավաբաններն ուսումնասիրում են: Այդ պարտքերն իմ ղեկավարման ժամանակ չի առաջացել, եթե պետք է վճարվի այդ գումարը՝ կվճարենք, հանգիստ եղեք: Այս պահին խնդրի հետ կապված որեւէ հստակ բան չեմ կարող ասել», -նշեց Արման Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ կապանցիները դեմ էին «ԲԱՄՕ Մետալ» ՍՊ ընկերության կողմից իրականացվող հետախուզական աշխատանքներին, քանի որ հետախուզման վայրը Կապանի խմելու ջրի գլխամասային հատվածում էր գտնվում՝ ջրահավաք ավազանում եւ մեծ վտանգ էր սպառնում բնակչության առողջության համար:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ես ՀՀ Բնապահպանության նախարարության աշխատանքից բան չեմ հասկանում: Իսկ Բնապահպանության նախարարության Սյունիքի վարչությունը Քաջարանի հանքային կլանի պատանդն է: ՀԳ. Առաջինը այդ ոչ տեղական «Նոր Աստղաբերդ» անունը պիտի փոխել:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31