Լրահոս
Օրվա լրահոսը

Զոյա Թադեւոսյան. «4 քաղաքական ուժեր իրենք են որոշելու, թե իրար քթից ինչպես բռնեն»

Մարտ 03,2014 21:03

Մարտի 1-ի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց նոր պայքարի սկզբի մասին՝ կոչ անելով 4 քաղաքական ուժերին միանալ: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ դաշինքի նախկին անդամ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության ղեկավար Զոյա Թադեւոսյանը մեր հարցին՝ այսօր կա՞ն նախադրյալներ՝ իշխանափոխություն իրականացնելու համար, ժողովուրդը չի՞ հիասթափվել, էլի կհավաքվի՞, կպայքարի՞՝ պատասխանեց. «Այսօր երկրի փրկությանը զուգահեռ  դրված է ՀՀ քաղաքացու բարօրության խնդիրը: Գործող իշխանությունները երկիրը վտանգելուց բացի  վտանգել են նաեւ քաղաքացու բարօրությունը: Հետևաբար` առաջնահերթ շահը սեփական գոյությունը պահպանելու համար այսպես կոչված գոյակռիվն է, երկրորդը՝ հայրենիքի պաշտպանությունը: Եվ այդ երկուսը միասին կտան ցանկալի արդյունք: Մարտի 1-ը ցույց տվեց, որ ժողովուրդը չի հիասթափվել: Ժողովուրդը կանգնած է, եւ ավելի լայն պայքարն առաջիկա գործընթացներում տեսանելի կլինի: 4 ուժերը, եթե կարողանան միասնական որոշում կայացնել, կկարողանան դուրս բերել նաեւ այն զանգվածին, որը ոչ միայն ակտիվ պայքարի, այլ նաեւ մշտադիտարկման մեջ է»:

ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում քննադատելով Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, ասել էր, որ Տեր-Պետրոսյանը տեւական ժամանակ բոլոր քաղաքական ուժերի քթերից բռնել եւ իր շուրջը պտտել է, այնուհետեւ հայտարարել, որ տարիքի բերումով չի առաջադրվում: Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ նորից ժողովուրդը ոտքի կանգնի եւ այդ ժամանակ առաջին նախագահը նորից իր տարիքը հիշի ու հետ կանգնի՝ Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Հիմա արդեն խոսքը չի գնում տարիքի մասին, խոսքը գնում է 4 քաղաքական ուժերի համախմբման մասին: 4 քաղաքական ուժեր իրենք են որոշելու, թե իրար քթից ինչպես բռնեն, եթե այդ բնորոշմանը հավատարիմ մնանք: Իրենք ոչ թե իրար քթից կբռնեն, այլ ձեռք ձեռքի տված կգնան առաջ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հասմիկ says:

    ՏԱ ԱՍՏՎԱԾ` ԱՅԴ ՕՐԸ ՏԵՍՆԵՆՔ ♡♡♡

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31