Լրահոս
Օրվա լրահոսը

Վայոց Ձորի մարզի 40 դպրոց միացան «Dasaran.am» կրթական ծրագրին

Մարտ 19,2014 10:13

«Dasaran.am» կրթական ծրագիրը չորս տարվա համառ աշխատանքի արդյունքում այսօր արդեն իր ցանցում ընդգրկում է ՀՀ 1400 դպրոցներից շուրջ 1000-ը: Կրթական ծրագրի ցանցից օգտվում է 738.482 մարդ (տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ):
Այս անգամ «Dasaran.am» կրթական ծրագրի աշխատանքային թիմն այցելեց Վայոց ձորի մարզ՝ տեղի գյուղական համայնքի դպրոցների 40 ներկայացուցիչների վերապատրաստման գործընթացն իրականացնելու նպատակով: Այն միտված էր օպերատորների, ուսուցիչների և դպրոցների տնօրենների շրջանում Ծրագրի էլեկտրոնային գործիքների վերաբերյալ հմտությունների զարգացմանը:

Ինտերակտիվ մեթոդով իրականացվող վերապատրաստման ընթացքում մասնակիցներին հնարավորություն է տրվում ոչ միայն մանրամասն ծանոթանալ կրթական ծրագրի կողմից ստեղծած էլեկտրոնային գործիքին (ինտերֆեյսին), այլև տեղում՝ համակարգիչների առջև, գործնական առաջադրանքների միջոցով ամրապնդել ստացած տեսական գիտելիքները: Կրթական ծրագիրը տրամադրում է նաև «Dasaran.am»-ից օգտվելու մանրամասն ուղեցույց, ինչպես նաև ապահովում ծրագրի հետագա աշխատանքների սահուն ու անխափան ընթացքը:
Վերապատրաստումներին արդեն իսկ մասնակցել են Երևան քաղաքի և ՀՀ 10 մարզերի շուրջ 35.000 օպերատորներ և ուսուցիչներ:
Հիշեցնենք, որ «Dasaran.am» կրթական ծրագիրը վայելում է ՀՀ ԿԳ նախարարութան և Երևանի քաղաքապետարանի աջակցությունը, իսկ մարզերում համապատասխան գործունեությունն իրականացվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հավանությամբ: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագիրը գործում է անվճար հիմունքներով:

«Dasaran.am»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31