Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում գումարվում է ՀՅԴ Մարմինների խորհրդաժողովը

Մարտ 22,2014 10:50

  Ստեփանակերտ, 2014թ. մարտի 22 – Այսօր, այստեղ իր աշխատանքներն սկսեց ՀՅԴ Մարմինների խորհրդաժողովը, որի օրակարգի գլխավոր հարցերն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հզորացման եւ Արցախյան ազատամարտի ձեռքբերումների ամրապնդման հրամայականները եւ թուրք-ադրբեջանական հակահայ արշավի դեմ պայքարի ծրագրերը։

  ՀՅԴ Բյուրոյի հրավերով եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հյուրընկալությամբ գումարվող խորհրդաժողովին մասնակցում են ՀՅԴ բոլոր՝ տասներկու Կենտրոնական կոմիտեների, Հայաստանի Գերագույն մարմնի եւ կազմակերպական այլ շրջանների ներկայացուցիչներ ու հրավիրյալ պատասխանատու ընկերներ, ընդհանուր՝ շուրջ 60 մասնակիցներ։

   Ժողովն անդրադառնալու է նաեւ տարածաշրջանում վերջին զարգացումներին, Սիրիայի հայության աջակցության աշխատանքներին, ինչպես նաեւ կուսակցական կազմակերպական մի շարք ծրագրերի։

            ՀՅԴ Մամլո Դիվան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31