Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. Պետք է ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնել. «Ժողովուրդ»

Ապրիլ 02,2014 11:16

Հատված ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Վարդան Բոստանջյանի հետ հարցազրույցից:

Այժմ Ձեր հարազատ կուսակցությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարության փոփոխության ուղղությամբ, հիմա էլ որոշել են հանրահավաքներ անցկացնել։ Դուք, որպես ԲՀԿական, մասնակցելո՞ւ եք այդ հավաքներին։

– Եթե կուսակցական ես, ուրեմն ենթադրվում է, որ եթե լինում են կուսակցական որոշումներ, ապա դրանք վերաբերում են նաեւ այդ կուսակցության անդամին։ Այնպես որ, անհատները հո իրավունք չունեն կուսակցությունում լինելու պարագայում ինքնագործունեությամբ զբաղվել։ Ուրեմն կուսակցությունը ինչ հանձնարարություն որ կտա, ինչ կնախատեսի իր յուրաքանչյուր անդամի համար, մենք այդպես էլ առաջ կշարժվենք:

Այսինքն՝ Դուք էլ եք կարծում, որ ՀՀ կառավարությանն անհրաժեշտ է անվստահություն հայտնե՞լ։

– Այո, ես համաձայն եմ՝ պետք է ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնել։ Անկախ վերջին ժամանակներում թափ ստացած շարժումից, ես միշտ էլ եղել եմ լուրջ մոտեցումների կողմնակից։ Եթե գործադիր մարմինը չի անում այն տրամաբանական ու ցանկալի քայլերը մեր հասարակության համար… ապա, եթե ես ԲՀԿ-ի մեջ լինեի կամ չլինեի, ես, որպես ՀՀ քաղաքացի, միշտ ցանկացել եմ, որ տեղի ունենա արդյունավետ կառավարում, քանի որ միայն այդ դեպքում հասարակությունը կկարողանա ապրել արժանապատիվ կյանքով։ Եվ հիմա ես ասում եմ, որ նման կառավարում չկա, իսկ եթե նման կառավարում չկա, ուրեմն տրամաբանական է, որ այդպիսի կառավարողներին պետք է փոխարինեն այնպիսի մարդիկ, ովքեր ի զորու են արդյունավետ կառավարել երկիրն ու իրենց առջեւ դրված խնդիրները կատարել։ Սա ցանկանում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930