Լրահոս
Օրվա լրահոսը

Անօդաչու թռչող սարք է ձեռք բերել ԱԱԾ-ն․ ընտրակաշառքի դեմ պայքարի շրջանակում ինչո՞ւ մինչ օրս թեկուզ մեկ տեսագրություն չի հրապարակվել․ «Ժողովուրդ»

Հունիս 20,2026 09:45 Share

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն, որը խորհրդարանական ընտրությունների ընթացքում ակտիվորեն պայքարում էր ընտրակաշառք բաժանողների դեմ՝ նրանց որոնելով բացառապես ընդդիմադիրների շտաբներում կամ գրասենյակներում, օրեր առաջ նաև հրապարակավ իրազեկեց, որ հունիսի 6-ին և 7-ին Հանրապետության ամբողջ տարածքում իրականացնելու են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Կոմիտեն հայտարարում էր, որ օրենսդրությամբ իրեն վերապահված ողջ գործիքակազմի կիրառմամբ և ժամանակակից տեխնիկական սարքավորումների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի, գործադրմամբ իրականացվելու են գործողություններ, որոնք բացառապես միտված են լինելու ընտրակաշառք տալու և ստանալու հանցավոր սխեմաների մեջ ներգրավված անձանց բացահայտմանն ու չեզոքացմանը։

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Հակակոռուպցիոն կոմիտեի վերջին գնումների ցանկը, հետաքրքիր փաստ է արձանագրել։ Պարզվում է՝ կոմիտեն վերջին շրջանում հիմնականում օգտվել է գրասենյակային պարագաների ձեռքբերման, ավտոլվացման, ինչպես նաև թարգմանչական ու փորձաքննական ծառայություններից։ Մինչդեռ անօդաչու թռչող սարքի ձեռքբերման վերաբերյալ որևէ գնում կոմիտեի կողմից չի արձանագրվել։

Փոխարենը, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անօդաչու թռչող սարք է ձեռք բերել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

Եթե ընտրակաշառքի դեմ պայքարի շրջանակում ուժային կառույցները հայտարարում էին անօդաչու սարքերի լայն կիրառման մասին, ապա ինչո՞ւ մինչ օրս որևէ պետական կամ ուժային կառույց չի հրապարակել այդ սարքերի միջոցով կատարված թեկուզ մեկ տեսագրություն կամ տեղագրական տվյալ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930