Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրաշալի քառյակը» պետք է վերանայի քննադատության թիրախը. «Ժողովուրդ»

Ապրիլ 04,2014 11:53

Որքան էլ իշխանությունները պնդեն՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականը նրա անձնական որոշումն է, այնուամենայնիվ ակնհայտ է՝ սա հետեւանք էր խորհրդարանական չորս ուժերի համագործակցության։ Երբ հայտարարվեց՝ ապրիլի 28-ին խորհրդարանում կբարձրացնեն կառավարության հրաժարականի հարցը, միաժամանակ՝ Ազատության հրապարակում կանցկացնեն եռօրյա շուրջօրյա հանրահավաք, ակնհայտ էր՝ սա իշխանական ճամբարում լուրջ խուճապ առաջացրեց։ Հասարակական դժգոհությունների պայմաններում մայդանի կրկնության սցենարը սարսափեցրել էր իշխանություններին։ Ու իր այս քայլով Սերժ Սարգսյանը փորձեց կանխել չորս ուժերի ծրագիրը, ինքը իշխանությունից հեռացրեց քառյակի քննադատության հիմնական թիրախ վարչապետին՝ քաղաքական անկյուն կառուցելով 4 ուժերի համար։ Խոստովանենք՝ քաղաքական շախմատային այս պարտիայում իշխանության քայլը բավականին խորամանկ է։

Միաժամանակ խորհրդարանական չորս ուժերի առաջ այսպես նոր խնդիր է դրվում. «հրաշալի քառյակը» պետք է վերանայի քննադատության թիրախը եւ արդյոք այդքան համարձակություն կունենա՝ պահանջելու Սերժ Սարգսյանի հրաժարականը, թե Տ. Սարգսյանի հեռանալուց հետո քառյակը կցրվի։ Փաստ է, որ բացի ՀԱԿ-ից, մյուս ուժերը այս հարցում զգուշավոր են. հատկապես ԲՀԿ-ն հայտարարում է իշխանափոխության, բայց դա ասելով՝ շեշտում կառավարության հրաժարականը եւ զգուշանալով այդ ճանապարհին հնչեցնել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. naira says:

    Հասկանալի է որ ԲՀԿ-ն տեղ է բացում իր կնքահոր` Քոչարյանի համար, որը սակայն կլինի աններելի հանցագործություն:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930