Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ն օգնության ձեռք է մեկնում քեսաբահայությանը

Ապրիլ 04,2014 14:17

ԵՊՀ-ն 1 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի բացած հատուկ հաշվեհամարին, որտեղ արված հանգանակություններն ուղղվելու են քեսաբահայերին օգնելու գործին: 500.000 դրամի չափով նվիրատվություն էլ կատարել է ԵՊՀ ուսանողական խորհուրդը:

«Մեր խորին ցավակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Սիրիայում շարունակվող անարդար պատերազմի և մասնավորապես Քեսաբի ցավալի իրադարձությունների արդյունքում ծանր տառապանքներ կրած սիրիացի և սիրիահայ ազգաբնակչությանը և պատրաստակամություն հայտնում բարոյական ու նյութական հնարավոր միջոցներով մեղմել նրանց վիշտն ու կորուստը: 21-րդ դարում էլ ժողովուրդների գոյապահպանումը հիմնվում է ինքնօգնության վրա: Կոչ ենք անում հայաստանյան հասարակությանը և համայն հայությանը միավորվել, անտեսել միջկուսակցական, միջխմբային տարաձայնությունները և համախմբվել քեսաբահայությանը, սիրիահայությանն ու սիրիացիներին օգնելու գաղափարի շուրջ»,- ասում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ նվիրատվությունները կարող եք փոխանցել Արդշինինվեստբանկում բացված հետևյալ հաշվեհամարներին`

247010003090 (ՀՀ դրամ)
247010003090/0001 (ԱՄՆ դոլար)
SWIFT: ASHBAM22

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nvard says:

    Արամ Սիմոնյանը բարոյական իրավունքը չի վաստակել կոչով դիմելու հայ հասարակությանը և համայն հայությանը…
    Եթե նրան մտահոգեր միասնության գաղափարը, ապա Մայր բուհը չէր դարձնի հհկ ապազգային կենտրոն, չէր խթանի կոռուպցիան ու կաշառակերությունը, չէր թալանվի գրադարանի հնատիպ ու հազվագյուտ գրականությունը , չէր յուրացվի մի քանի տասնյակ միլիոնի հասնող ուսանողական վարձավճարները, չէր ամայացվի կրթական համակարգը:
    Այդ անձը պատճառ է դարձել բազում հայ ընտանիքների տառապանքների, նրա ձեռքով շատ ընտանիքներ զրկվել են գոյության նվազագույն հնարավորությունից և այժմ իրեն իրավունք է վերապահում ,,անմեղ հրեշտակի,, թևեր հագնել և ազգային ու կուսակցական անառարկելի ,,հեղինակությունը,, փորձարկել:
    Թո’ղ առաջին հերթին ի’ր հանցանքների համար պատասխան տա ◇◇◇◇◇◇

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930