Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյան. «Ոստիկանությունը մեզ առեւանգել է»

Ապրիլ 04,2014 14:49

«Armenian Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանն ու քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ոստիկանության Կենտրոնի բաժնում են: Նրանց ոստիկանություն են տարել ՀՀ գլխավոր դատախազության մոտից:

Հիշեցնենք, որ այսօր ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի, բողոքի ակցիա է կազմակերպվել ՀՀ ոստիկանության քննչական վարչության շենքի դիմաց: Ակցիայի մասնակիցները երթով գնացել էին նաեւ գլխավոր դատախազության շենք:

Պարոն Կիվիրյանի պատմելով՝ ինքն ու Վարդգես Գասպարին կանգնած էին գլխավոր դատախազության շենքի դիմաց, երբ ոստիկանները բռնի ուժ կիրառելով իրենց հրել են դեպի երթեւեկելի հատված. «Պահանջել եմ, որ դադարեցնեն այդ ապօրինությունները, որովհետեւ որպես Հայաստանի քաղաքացի իրավունք ունեմ գտնվել այնտեղ, որտեղ օրենքով արգելված չէ: Որեւէ հիմնավորում չեն ներկայացրել, բռնի կերպով նստեցրել են ոստիկանական մեքենան, փաստացի առեւանգել ու բերել են ոստիկանության բաժին»:

Vardges Gaspari Gaspari and police police police 1

Նրա համար դեռ պարզ չէ, թե վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի ո՞ր  հոդվածով են պատասխանատվության ենթարկելու, բայց հավանաբար ոստիկանի օրինական պահանջը չկատարելու մասին հոդվածն է լինելու. «Հավանաբար իրենց բազմաչարչար հիմնավորումը կփորձեն առաջ տանել, ինչը, իհարկե, չի ստացվի, որովհետեւ կան բազմաթիվ տեսագրություններ, որտեղ երեւում են, որ ոստիկանը ինձ որեւէ օրինական պահանջ չի ներկայացրել, իսկ ես որեւէ օրենք չեմ խախտել»:

Պարոն Կիվիրյանը նաեւ ասաց, որ ոստիկանների գործողությունների տրամաբանությունը ինքը չի տեսնում. «Գլխավոր դատախազության շենքի դիմաց կանգնելու որեւէ արգելք չկա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 3 ժամից ավելի ոստիկանության Կենտրոնականի բաժնում պահելուց հետո նրանց ազատ են արձակել՝ կազմելով վարչական ակտ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածով, այն է՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930