Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտե՞ք, թե Ծառուկյանին վայրենի, հակապրոֆեսիոնալ ձեւով գետին տապալելն ինչ հակառեակցիա է առաջացրել ձեր հանդեպ անգամ այն մարդկանց մոտ, ովքեր ձեր կողմնակիցն են. «Ազգ»

Հուլիս 10,2026 10:31 Share

Ընտրություններից հետո, երբ իշխանության համար առաջնահերթ լուծման բազմաթիվ խնդիրներ կան, այդ թվում`արտահանումների, դիզվառելիքի ներկրման առաջիկա դժվարությունների դեմն առնելու/ ՌԴ-ն հուլիսի ութին դիզվառելիքի արտահանման լիակատար արգելանք է սահմանել/, առաջիկա ձմռան համար պարենային անվտանգության խնդիրներ լուծելու, իշխանությունն այլ ամբոխահաճո գործերով է զբաղված եւ օխլոսի համար շոուներ է կազմակերպում: Լավ, չե՞ք նկատում ՌԴ-ի բենզինի հերթերը, չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը մեր քթի տակ վերսկսված պատերազմը (ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին),

Իշխանությանն ուզում եմ հարցնել` գիտե՞ք, թե Ծառուկյանին վայրենի, հակապրոֆեսիոնալ ձեւով գետին տապալելն ինչ հակառեակցիա է առաջացրել ձեր հանդեպ անգամ այն մարդկանց մոտ, ովքեր ձեր կողմնակիցն են, մանավանդ` երբ նա ոչ մի դիմադրություն ցույց չէր տալիս, իսկ այդ տեսարանը տեղի է ունեցել ոչ թե նրան ձերբակալելիս, այլ առավոտյան խուզարկության համար նրա տուն մտնելիս: Եվրոպա գնալու համար այդպիսի տեսարաննե՞ր են պետք, տնտեսական աշխատող միավորների կասեցո՞ւմ է պետք: Կամ եթե այդ աստիճան հակաօրինական գործունեություն են ծավալել ընդդիմադիր լիդերները, ինչո՞ւ եք սպասել ընտրությունների ավարտին` հազար ասեկոսեի հիմք տալով, մինչեւ ընտրությունները կանխեիք այդ ապօրինությունները, քանի որ հիմա դրանք նմանվում են հետընտրական հետապնդման ու վախի մթնոլորտ հաստատելուն, խոստացված «բոմժ դարձնելուն», համենայնդեպս` հանրության մեջ այդպիսի տեսակետները շատ են, ու ոչ մի իրավական ձեւակերպում չի փոխի հանրության համոզմունքը: Ճիշտն անվտանգության մարմինների հանդարտ, պրոֆեսիոնալ, առանց շոուների աշխատանքը պիտի լիներ, այս ի՞նչ մոլություն է ցուցադրական աշխատանքի:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031